Ղազախստանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը

05.02.2021 11:36
1180

Ղազախստանի Ալմաթի քաղաքում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը: Ինչպես Ալմաթիից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, նիստին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղրղզստանի վարչապետ Ուլուկբեկ Մարիպովը, Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը:

2021 թվականի հունվարի 1-ից Ղազախստանի Հանրապետությունը ստանձնել է նախագահությունը Եվրասիական տնտեսական միության մարմիններում։ Սկզբում նեղ, այնուհետև ընդլայնված կազմով ԵԱՏՄ անդամ երկրների ներկայացուցիչները կքննարկեն Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում արգելքների վերացման հարցը, հակադեմպինգային և հակակշռող միջոցառումների կիրառման մեխանիզմների կատարելագործման մոտեցումները։  Մասնակիցների քննարկման առանցքում է լինելու անդամ երկրների մակրոտնտեսական իրավիճակը։ Կներկայացվեն միության երկրների տնտեսական կայուն զարգացմանն ուղղված առաջարկներ։ Վարչապետները նաև նախատեսում են անդրադառնալ միության ներքին շուկային առնչվող ինտեգրացիոն օրակարգի, ինչպես նաև սակագնային կարգավորմանն առնչվող մի շարք հարցերի։

Եվրասիական տնտեսական միությունը տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է՝ օժտված միջազգային իրավասուբյեկտությամբ և հիմնադրված Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով, որը ստորագրվել է  2014թ. մայիսի 29-ին Աստանայում: 2013թ. սեպտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միություն մտնելու, այդ նպատակներով անհրաժեշտ գործնական քայլեր ձեռնարկելու, իսկ այնուհետև՝ Եվրասիական տնտեսական միության կազմավորմանը մասնակցելու Հայաստանի Հանրապետության որոշման մասին:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40