Ղազախստանում մեկնարկել են Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի զորավարժությունները

08.07.2024 14:36
656

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի արևմտյան Մանգիստաուի մարզում մեկնարկել են «Բիռլեստիկ-2024» տարածաշրջանային միջազգային զորավարժությունները՝ Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի զինծառայողների մասնակցությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Ղազախստանի պաշտպանության նախարարությունը։

«Զորավարժանքները տեղի կունենան «Օյմաշա» զորավարժարանում, ինչպես նաև Տոկմակի հրվանդանից 2 կմ հեռավորության վրա գտնվող ծովային տեղամասում: Հուլիսի 8-ից մինչև 17-ը զորակազմերը կնախապատրաստեն և կիրականացնեն զինված հակամարտության տեղայնացման համատեղ գործողություն», - ասված է Ղազախստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ: 

Զորավարժություններին կներգրավվեն շուրջ 4 000 զինծառայող և մինչև 700 միավոր զենք ու զինտեխնիկա։ 

«Մարտավարական դրվագները կխաղարկվեն ցամաքային և օդային հետախուզական խմբերի, ռազմածովային հատուկ նշանակության ուժերի, բանակի և առաջնագծի օդուժի խմբերի, ռազմանավերի և կատերների անձնակազմերի, հրետանային խմբերի, գրոհային և տանկային ստորաբաժանումների մասնակցությամբ», - հավելել են գերատեսչությունում։

Զորավարժությունների շրջանակներում կանցկացվեն նաև մշակութային-ժամանցային և սպորտային միջոցառումներ։ Բացի այդ, կկազմակերպվեն ռազմա​​կիրառական սպորտաձևերի, մարտավարական կողմնորոշման և բանակային մարտավարական հրաձգության մրցումներ:

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40