Խնդրում են պահպանության ծառայության պետին վերականգնել իր պաշտոնում

08.06.2019 17:49
1825

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ Անվտանգության դեպարտամենտի «Քաջարան» ռեժիմի  պահպանության ծառայության աշխատակիցները  դիմել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովին, որով  հայտնել են․ 

«Հարգելի պարոն Պոլոսկով, դիմում ենք Ձեզ, որովհետև այլևս չենք կարող լռել։ 

Կոմբինատում կատարվում են օրենքից դուրս երևույթներ, ինչպես նաև ոտնահարվում է մարդու իրավունքները։

06.06.2019թ մեզ տեղեկացրել են,որ հաստիքի կրճատման պատճառով 05.06.2019թ. աշխատանքից ազատվել է մեր ծառայության պետը՝ Մխիթար Անտոնյանը, ընդ որում՝  նրան այդ մասին տեղեկացրել են մեկ օր ուշ։

Սակայն կրճատելուց առնվազն 2 ամիս առաջ պետք է տեղյակ պահեին դրա մասին՝ ծանուցելով տվյալ անձին, որը չի կատարվել, ինչպես նաև ըստ աշխատանքային օրենսգրքի, եթե տվյալ հիմնարկը չի լուծարվում ամբողջությամբ, այլ կատարվում է կառուցվածքային փոփոխություն, ապա պետք է կրճատվող հաստիքի փոխարեն առաջարկվի այլ տարբերակ, և միայն առաջարկից հրաժարվելու դեպքում է տվյալ անձն ազատվում աշխատանքից։

Մենք պահանջում ենք վերականգնել մեր ծառայության պետին՝ Մխիթար Անտոնյանին, իր պաշտոնում, քանի որ կրճատումներ կոմբինատում չկան, ընդհակառակը՝ ամեն օր նոր հաստիքներ են ավելանում,այդ թվում՝ ծիծաղելի՝ լուսապատճենահանող, ադիբուդի վաճառող։

Մենք հաստատ համոզված ենք, որ ծառայության պետին աշխատանքից ազատելու պատճառը հաստիքի կրճատումը չէ, այլ ինչ որ պաշտոնյա անձանց անձնական հակակրանքը. դա միայն օգտագործվել է նրանից ազատվելու համար, քանի որ նա շատ մաքուր, պարտաճանաչ և բարեխիղճ աշխատող է ու շատերին խանգարում է գողություն կատարել և ձրիակերությամբ զբաղվել։ 

Նշում ենք նաև, որ տրամաբանական չէ կրճատված հաստիքին նշանակել պաշտոնի ժամանակավոր կատարող, որը 07.06.2019թ. կատարվել է ղեկավարության կողմից։
Ուստի խնդրում ենք մեր պահանջը կատարել և ծառայության պետին վերականգնել իր պաշտոնում»։

 tesankyun.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40