Խնձորեսկում գործարկվեց հատիկաընդեղենի գործարանը, իսկ Գորիս քաղաքում ունեցանք ևս մեկ հիմնանորոգված փողոց ու մանկապարտեզ

30.08.2023 12:37
653

Օգոստոսի 29-ին Գորիս համայնքի Խնձորեսկ գյուղում գործարկվեց հատիկաընդեղենի նորաշեն գործարանը, որը կառուցվել է ՀՀ կառավարության, Գորիսի համայնքապետարանի, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի և Չինաստանի կառավարության համագործակցության շրջանակում:

Մինչ այդ 50 տնտեսություն (տվյալ ծրագրի շրջանակում) ստացել էր հացահատիկաընդեղենի սերմացու, տնտեսություններին տրամադրվել էր գյուղտեխնիկա՝ աշխատանքները կազմակերպելու համար:

Նորագույն սարքավորումներով զինված գործարանը՝ իր տեսակով, միակն է մարզում: Այդտեղ տեսակավորվելու և փաթեթավորվելու է տեղական արտադրանքը:

Գործարանի բացման արարողությանը ելույթ ունեցան Հայ առաքելական եկեղեցու Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Մակար վարդապետ Հակոբյանը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ Նաննա Սկաուն, Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յան Յոնգը, Գորիսի համայնքապետի տեղակալ Իրինա Յոլյանը:

Գործարանի բացման արարողությանը մասնակցում էր Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը:

Նույն օրը Գորիս քաղաքում տեղի ունեցավ մի շարք տարածքների բացման արարողություն, որոնց հիմանորոգումն իրականացվել էր ՀՀ կառավարություն և համայնք համաներդրումային ծրագրով:

Մասնավորապես հիմնանորոգվել է Գորիսի «Ավանգարդ» 5-րդ թաղամասի 2,2 կմ երկարությամբ ճանապարհը՝ համապատասխան ենթակառուցվածքներով (ծրագրի արժեքը՝ 199 մլն դրամ, որի 55 տոկոսը տրամադրել է ՀՀ կառավարությունը):

ՀՀ կառավարության և «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» համագործակցությամբ վերակառուցվել են Գորիս քաղաքի Գետափնյա թաղամասի, ինչպես և Վարարակն գետի հարակից մայթերը:

Հիմնանորոգվել է նաև Գորիս քաղաքի թիվ 3 մանկապարտեզի շենքը (ծրագրի արժեքը՝ 223 մլն դրամ, որի 80 տոկոսը կառավարության ներդրումն է):

Լուսանկարները՝

Մարիամ Լազարյանի

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40