Խնձորեսկում, Ներքին Խնձորեսկում եւ Հարթաշենում «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունը ներկայացրեց իր նախընտրական ծրագրի հիմնադրույթները

11.10.2021 22:55
5173

Գորիս համայնքի ավագանու ընտրությանը մասնակցող «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության ներկայացուցիչներն այսօր՝ հոկտեմբերի 11-ին, այցելեցին Խնձորեսկ, Ներքին Խնձորեսկ եւ Հարթաշեն գյուղեր:

Բնակավայրերի կենտրոնական փողոցներով կատարված շրջայցերի ընթացքում ՀԱԿ-ի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը եւ ՀԱԿ-ի նախընտրական ցուցակը գլխավորող Կարեն Լազարյանը բնակիչներին ներկայացրին կուսակցության նախընտրական ծրագրի հիմնադրույթները Գորիս համայնքի ավագանու ընտրություններում, ինչպես եւ ունկնդիր եղան գյուղացիների մտահոգություններին:

Բոլոր գյուղերում եւ հատկապես Ներքին Խնձորեսկում կարեւորվեցին անվտանգության խնդիրները, ինչպես եւ դրանց ամրապնդելուն ուղղված միջոցառումները:

Խնձորեսկում քննարկվեցին խմելու եւ ոռոգման ջրի հիմնախնդիրների կարգավորման, ինչպես եւ Հին Խնձորեսկի շուրջ զբոսաշրջային ենթակառուցվածքներ ստեղծելու ծրագրերը:

Խնձորեսկ-Ներքին Խնձորեսկ ավտոճանապարհի հիմնանորոգման խնդիրը նույնպես քննարկման առարկա դարձավ հանդիպումների ընթացքում:

Հարթաշենի բնակիչներն անթույլատրելի համարեցին գյուղի մշակույթի կենտրոնի ավերակված վիճակը:

Ահազանգեցին նաեւ «Փարոս» համակարգով սոցիալական նպաստների բաշխման գործում առկա ապօրինությունների մասին:

Հրատապ խնդիր համարվեցին գյուղամիջյան ճանապարհների հիմնանորոգումն ու գյուղի կոյուղատար համակարգի ամբողջացումը:

Շրջայցերին մասնակցում էին ՀԱԿ վարչության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը, կուսակցության վարչության իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը եւ «Հայ Ազգային Կոնգրես»-ից Գորիս համայնքի ավագանու անդամի թեկնածուներ:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40