Խոնարհում ճարտարապետ, հնագետ Ստեփան Նալբանդյանի հիշատակին

28.01.2021 11:28
1344

Հունվարի 24-ին մահացել է ճարտարապետ Ստեփան Նալբանդյանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 62 տարեկան հասակում կյանքից հեռացել է վերականգնող ճարտարապետ Ստեփան Նալբանդյանը:

Ստեփան Նալբանդյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 4-ին: Սովորել եւ ավարտել է Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (նախկինում Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ) ճարտարապետության ֆակուլտետը:

1988 թ. երկրաշարժից հետո «Երկիր եւ մշակույթ» հայաստանյան մասնաճյուղի նախագահն էր եւ այդ կազմակերպության միջոցներով իրականացրել է ՀՀ տարածքում գտնվող մի շարք հուշարձանների ուսումնասիրման, պեղման, ամրակայման, նորոգման եւ վերականգնման աշխատանքներ:

Ստեփան Նալբանդյանը Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախի Հանրապետությունում պատմության ու մշակույթի մի շարք անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման եւ վերականգնման գիտանախագծերի հեղինակ է, «Պատմական հուշարձանների ճարտարապետների հայկական ասոցիացիայի» համանախագահ, Հայաստանի ճարտարապետների միության անդամ: ՀՀ եւ այլ պետությունների կողմից արժանացել է մի շարք պատվոգրերի եւ շնորհակալագրերի:

Ստեփան Նալբանդյանը նաեւ ԿԳՄՍ նախարարության գիտամեթոդական խորհրդի անդամ էր: Նրա ավանդը մեծ է հայ ճարտարապետության զարգացման եւ հանրահռչակման գործում:

Հ.Գ.

«Սյունյաց երկրի» խմբագրակազմն ափսոսանք է հայտնում մեծ գիտնականի եւ Սյունյաց աշխարհի բարեկամ ու նվիրյալ Ստեփան Նալբանդյանի վաղաժամ մահվան կապակցությամբ եւ ցավակցում նրա հարազատներին ու մերձավորներին: Սյունիքում ընդմիշտ են հիշելու ճարտարապետ Ստեփան Նալբանդյանին, քանզի նրա նախաձեռնությամբ եւ նախագծմամբ են նոր կյանք առել Լեռնահայաստանի բազում քրիստոնեական սրբավայրեր:

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40