Խորհրդարանական ուժերից որևէ մեկը չի պատրաստվում առաջադրել վարչապետի թեկնածու. Փաշինյան

03.10.2018 09:25
1177

Փաշինյանի բանակցությունները խորհրդարանական ուժերի հետ ավարտվեցին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների ընթացքում խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները ասել են, որ նրա հրաժարականի դեպքում չեն պատրաստվում առաջադրել վարչապետի թեկնածու։ Այս մասին հայտարարեց Փաշինյանը՝ դիմելով Ազգային ժողովի մոտ հավաքված իր աջակիցներին։ Նա նշեց, որ պայմանավորվածությունների մասին գրավոր համաձայնագիր չի կնքվել։ Չնայած դրան, վարչապետը հայտարարեց, որ առաջիկա օրերին հրաժարական կներկայացնի, ինչը հնարավորություն կստեղծի նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի կեսերին արտահերթ ընտրություններ անցկացնել։

Փաշինյանը նշեց, որ բանակցությունները երկար են ձգվել և ինքը չի կարող հիշել բոլոր մանրամասները, սակայն ընդհանուր տպավորությունն այն է, որ խորհրդարանական խմբակցությունները ընկալում են ժողովրդի ուղերձը և չեն պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել։

Փաշինյանը նաև նշեց, որ այս ընթացքում հեռախոսազրույց է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի հետ: ֊ «Նա ժողովրդի դեմ որևէ քայլ չի անի», ֊ հավելեց վարչապետը։

Այսօր ավելի վաղ վարչապետի կոչով քաղաքացիները հավաքվել էին Ազգային ժողովի շենքի մոտ հրավիրված հանրահավաքի: «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում ՀՀ վարչապետը նշել էր, որ ինքը տեղեկություն է ստացել, որ ՀՀԿ-ն ԱԺ արտահերթ նիստ է հրավիրել և պատրաստվում է կողմ քվեարկել ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների նախագծին, որի համաձայն՝ Ազգային ժողովի նիստի աշխատանքները որևէ պատճառով խոչընդոտելու դեպքում այն կարող է ընդհատված համարել: Ազգային ժողովն արտահերթ նիստում 67 կողմ ձայնով ընդունեց Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը կարող է հնարավորություն ստեղծել տապելելու Ազգային ժողովի լուծարման և արտահերթ ընտրությունների նշանակման գործընթացը։

Փաշինյանը Ազգային ժողովի մոտ անցկացրած հանրահավաքից գնացել էր Ազգային ժողով՝ բանակցելու խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ։

azatutyun.am

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08