Խորհրդարանական ընտրություններից առաջ հնարավոր է քաղաքացիներին ID քարտեր բաժանվեն

04.07.2018 16:49
1136

 

ԵՐԵՎԱն, 4 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ անվճար ID (նույնականացման) քարտեր կարող են բաժանվել։ Հուլիսի 4-ին ԱԺ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով համախոհությամբ խորհրդարանական չորս խմբակցությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային առաջին նիստի ընթացքում այսպիսի առաջարկ արեց նիստը վարող ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչԴավիթ Հարությունյանը։ «Եվրամիությունը պատրաստ է ֆինանսական աջակցություն ցույց տալ՝ կախված քարտերի թվից։ Դոնոր քաղաքական ուժերն էլ, ովքեր այս տարբերակին հակված կլինեն, կհամաձայնեն ֆինանսավորել»,- ասաց Դավիթ Հարությունյանը։ Սա հուշում է կառավարությանը՝ որտեղ կա փող և ինչպես կարելի է այն բերել՝ Հայաստանում որակական առաջընթաց ապահովելու համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանրապետական խմբակցության առաջարկություններից մեկն էլ վերաբերում էր ընտրական գործընթացը նոր սարքերով համալրելուն։ Դրանք հնարավորություն կտան ընտրել ոչ միայն լսողության ու տեսողության խնդիրներ ունեցող, այլև կաթված ստացած մարդկանց։ Դավիթ Հարությունյանի խոսքով՝ սարքը հնարավորություն կտա խուսափել նաև ընտրակեղծիքների որոշ ձևերից։ «Երբ ընտրողը մոտենում է սարքին, բացվում են կուսակցությունների ու դաշինքների խորհրդանիշերն ու անունները։ Իր նախընտրած խորհրդանիշին հպվելուց հետո տպվում է քվեաթերթիկը ու այն հայտնվում է ապակու տակ, իսկ կոճակը սեղմելուց հետո էլ՝ ընկնում քվեատուփի մեջ»,-նշեց Հարությունյանը։

Հանձնաժողովի անդամ, Դաշնակցություն խմբակցության ներկայացուցիչ ԱրմենՌուստամյանն առաջարկեց անցնել բացառապես համամասնական ու բաց ընտրակարգի։ Ռուստամյանի կարծիքով՝ այս ընտրակարգը ժողովրդավարության մակարդակի բարձրացում կապահովի։ «Մեծամասնական ընտրակարգի դեպքում, հնարավոր է, քիչ ձայն ստացած թեկնածուն մանդատ ստանա, իսկ շատ ձայն ստացող անձը չհայտնվի Ազգային ժողովում։ Փակն էլ է պակաս ժողովրդավարական։ Այս ընտրակարգի դեպքում քաղաքացին ընտրում է միայն կուսակցությանը, հետո կուսակցությունն է ընտրում, թե իր ցուցակից ով դառնա պատգամավոր»,- նշեց Արմեն Ռուստամյանը։ Հանձնաժողովը նիստի սկզբում կազմեց նաև աշխատանքների ճանապարհային քարտեզը։ 15-օրյա ժամկետում ընտրական օրենսգրքի բարեփոխումներով շահագրգռված բոլոր արտախորհրդարանական ուժերը հնարավորություն կունենան իրենց առաջարկներն ուղարկել ԱԺ աշխատակազմ, դրանք կքննարկվեն ու ըստ անհրաժեշտության կկցվեն խմբակցությունների առաջարկներին։ ԱԺ հանձնաժողովի վերջնական առաջարկներն էլ կհամադրվեն Կառավարությունում ձևավորված հանձնաժողովի առաջարկներին ու կուղարկվեն Վենետիկ՝ ստանալու Վենետիկի հանձնաժողովի հավանությունը։ Հանձնաժողովի անդամ «ԵԼՔ» խմբակցությունն ու «Ծառուկյան» դաշինքն իրենց առաջարկները կներկայացնեն հաջորդ նիստի ընթացքում։

Ընտրական օրենսգրքումփոփոխությունների վարչապետին առընթեր հանձնաժողովը հունիսի 28-ին առաջարկել էրանցնել ամբողջովին համամասնական՝ փակ ցուցակներով ընտրական համակարգի, իսկխորհրդարան անցնելու շեմը կուսակցությունների և դաշինքների համար իջեցնել 1%-ով։

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40