Խորհրդարանը քննարկում է ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին նախագիծը

11.02.2025 14:58
548

ՀՀ-ն, արտահայտելով ՀՀ ժողովրդի կամքը, խնդիր դնելով ՀՀ-ն դարձնել անվտանգ, ապահով, զարգացած, բարեկեցիկ երկիր, հայտարարում է ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկը: Այդ մասին ԱԺ-ում ասաց Եվրամիությանը Հայաստանի անդամկցության գործընթացի մեկնարկի նախառենող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով համապատասխան՝ «ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթաց մեկնարկելու մասին» օրենքի նախագիծը:

«Այն կկանխորոշի ՀՀ իշխանությունների որոշումների և գործելակերպի ուղղվածությունն ու մասշտաբը: Աշխարհաքաղաքական ստեղծված իրավիճակում օրենքը, նրա ընդունման ձևը և միջոցը կմեծացնեն ՀՀ-ի ինքնիշխանության ամրապնդումը, դիմակայությունը»,- ասաց Արտակ Զեյնալյանը՝ նշելով, որ օրենքի ընդունումը կնպաստի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը ուժերի հավասարակշռության վերականգնման միջոցով, ՀՀ ազգային անվտանգության ապահովման հնարավորությունների մեծացմանը, ՀՀ ազգային բանակի համապատասխանեցմանը ԵՄ անդամ երկրների բանակների արդիական չափանիշներին, մարդու իրավունքների շարունակական զարգացմանը և պաշտպանությանը, տնտեսական անվտանգության մեխանիզմների ստեղծմանը գործող մենաշնորհների վերացմամբ, տնտեսության բազմազանեցմամբ, որը հնարավոր է միայն Արևմուտքի և ԵՄ-ի հետ համագործակցությամբ:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Հակոբյանը կարծում է՝ պետք է քաղաքացիներին բացատրել, թե ինչ ակնկալիքներ կարող են ունենալ այս գործընթացից: Ըստ պատգամավորի՝ հարցումները ցույց են տալիս, որ գործընթացի հետ կապված՝ քաղաքացիներն ընտանեկան նորմերի հնարավոր վատթարացում են տեսնում, նաև մտավախություն ունեն, որ գործընթացը դեմ է ՀՀ-ի՝ ՀԱՊԿ անդամակցությանը:

Զեյնալյանը թեև չբացառեց, որ նման կարծիք կարող է լինել, բայց նաև նկատեց, որ քաղաքացիները գիտակից են, գրագետ ու ամեն բան հասկանում են. «Ի՞նչ եմ ե՛ս տեսել: Մարդիկ «Եվրոպա» ասելով հասկանում են ազատություն, մարդու իրավունքներ, բարձրորակ բժշկական սպասարկում՝ գիտականորեն հինավորված, հասկանում են կրթություն, ճաշակ, բարեկեցություն, խաղաղություն, ապահովություն, նաև շատ բարձրորակ, բարձրտեխնոլոգիական զենք և զինամթերք, լավորակ կառավարում: Մեր հանդիպած քաղաքացիների մեծամասնությունն այսպես է ընկալում ԵՄ-ն»:

Հիշեցնենք՝ տարեսկզբին Կառավարությունը հավանություն էր տվել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին որոշման նախագծին: Նախաձեռնության հեղինակները նախքան նախագիծն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելը անհրաժեշտ 50 հազարի փոխարեն հավաքել էին 60 հազար ստորագրություն։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40