Խորհրդի նիստ Գորիսի պետական համալսարանում

02.03.2017 16:50
2119

Փետրվարի 24-ին Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցավ կրթօջախի կառավարման խորհրդի նիստ, որի օրակարգում Գորիսի պետական համալսարանի խորհրդի նախագահի ընտրության, ԳՊՀ-ի ռեկտորի 2015-16 ուստարվա գործունեության հաշվետվության եւ 2017թ. եկամուտների ու ծախսերի նախահաշվի հաստատման, ինչպես նաեւ «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ը «Գորիսի պետական համալսարան» հիմնադրամի վերակազմակերպելու հարցերն էին:
«Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի նոր կազմը հաստատվել էր ՀՀ  վարչապետի  2017թ. փետրվարի  3-ի N  87 – Ա որոշմամբ:

Նիստում, որը նախագահում էր ՀՀ կառավարության  աշխատակազմի սոցիալական վարչության պետի տեղակալ Ս.Սիմոնյանը, խորհրդի նախագահի թեկնածու առաջադրվեց ԳՊՀ խորհրդի անդամ, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, ով եւ փակ (գաղտնի) քվեարկությամբ արդյունքով ընտրվեց վերոնշյալ պաշտոնում:

Շնորհակալություն հատնելով խորհրդի անդամներին վստահության համար՝ Վ.Հակոբյանը ստանձնեց նիստի վարումը եւ անցավ օրակարգի հաջորդ հարցերի քննարկմանը:

ԳՊՀ ռեկտոր, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտուշ Ղուկասյանը հանդես եկավ Գորիսի պետական համալսարանի 2015-2016թթ. ուսումնագիտական ու ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների եւ 2017թ. եկամուտների ու ծախսերի նախահաշվի հաստատման հիմնական ցուցանիշների մասին հաշվետու զեկուցումով: Ռեկտորն ամփոփեց բուհի նախընթաց ուսումնագիտական ու ֆինանսատնտեսական տարին՝ միաժամանակ մատնանշելով 2017թ. խնդիրները, ծրագրերն ու անելիքները:

Պատմական համառոտ անդրադարձ կատարելով բուհի 50-ամյա ուղուն, հիմնական ձեռքբերումներին, կառավարմանն ու կառուցվածքին, ռեկտորն անդրադարձավ համալսարանի ուսումնամեթոդական գործունեությանը, դրա կազմակերպման ու կատարելագործման խնդիրներին, ուսանողական համակազմի աճման ու նվազման ցուցանիշներին, ուսումնական բեռնվածությանն ու հաստիքների տեղաբաշխմանը, ուսանողների ակադեմիական առաջադիմությանը, գործող մասնագիտությունների վերալիցենզավորման ու նոր մասնագիտությունների լիցենզավորման խնդիրներին, գիտահետազոտական գործունեությանը, կրթության որակի ապահովմանն ու կարիերայի զարգացմանը, հասարակայնության հետ կապերին, բուհի միջազգայնացմանը, ֆինանսատնտեսական գործունեությանը եւ այլ հարցերի: «Հաշվետու ժամանակաշրջանում զգալի աշխատանքներ են կատարվել համալսարանի կառավարման համակարգի կատարելագործման, կառուցվածքային ստորաբաժանումների՝ արդիականության պահանջներից  բխող փոփոխությունների, մասնագիտությունների վերալիցենզավորման, նոր մասնագիտությունների ներդրման, ուսումնական գործընթացի բարելավման, ներքին իրավական դաշտի կարգավորման, ֆինանսական կայունացման, բուհի միջազգայնացման եւ այլ ուղղություններով», - նշեց ռեկտորը եւ հավելեց, որ կրթության որակի բարելավման միջոցով ԳՊՀ-ն նախապատրաստվում է ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացին:

ԳՊՀ-ի ռեկտորի 2015-16 ուստարվա գործունեության հաշվետվությունը եւ 2017թ. եկամուտների ու ծախսերի նախահաշվի նախագիծը հավանության արժանացան ու հաստատվեցին խորհրդի կողմից:

Ռեկտորը խորհրդին ներկայացրեց նաեւ «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ը հիմնադրամի վերակազմակերպելու օրախնդիր հարցը եւ «Գորիսի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության նախագիծը̀ հիմնավորելով բուհի ՊՈԱԿ կարգավիճակի փոփոխության անհրաժեշտությունը, նպատակները, առավելությունները: «Վերակազմակերպելու արդյունքում հիմնադրամը կունենա լայն հնարավորություն ավելի ճկուն, ազատ, ռացիոնալ, արդյունավետ օգտագործելու իր գույքը, ներգրավելու արտաքին ներդրողների՝ ի նպաստ կրթության ու գիտության զարգացման: Զգալիորեն կավելանան հիմնադրամի կողմից պետական բյուջե մուծվող հարկերը: Պետությունը կպահպանի հիմնադրամին օգտագործման իրավունքով հանձնված գույքի ճիշտ, նպատակային օգտագործման նկատմամբ հսկողություն իրականացնելու իրավունքը՝ պահպանելով նաեւ օրենքով նախատեսված կրթության ֆինանսավորումը պետական բյուջեից: Հիմնադրամն ինքն է սահմանում ձեռնարկատիրական գործունեության այն տեսակները, որոնցով կարող է զբաղվել, իսկ ՊՈԱԿ-ի դեպքում այդ ցանկը հաստատում է ՀՀ կառավարությունը»,- նշեց ռեկտոր Ա.Ղուկասյանը եւ հավելեց, որ անհրաժեշտ է հաշվի առնել նաեւ այլ երկրների դրական փորձը, որտեղ բուհերը հիմնականում գործում են հիմնադրամի կարգավիճակով̀ ̀ պետության ու հասարակության առջեւ պատասխանատվությամբ ու հաշվետվողականությամբ:

Ըստ գործող կարգի̀ ԳՊՀ-ի խորհուրդը քվեարկությամբ ընդունեց որոշումներ օրակարգի  հարցերի վերաբերյալ:

Եզրափակելով նիստը՝ Վ.Հակոբյանը ողջունեց ընթացիկ տարում բուհում իրականացված բարեփոխումները՝ շնորհակալություն հայտնելով համալսարանի ռեկտորին ու աշխատակազմին՝ ծավալուն աշխատանքի համար:

Թ.ՄԱՐՈՒԹՅԱՆ

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12