Խոշոր առեւտրային ցանցերը որոշ դեպքերում 20 տոկոսի փոխարեն 5 տոկոս հարկ են վճարել. ՊԵԿ նախագահը մանրամասնում է

29.05.2018 17:09
1702

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցանցային առևտրով զբաղվող կազմակերպություններն ունեցել են պայմանավորվածություն 20 տոկոս ԱԱՀ-ի փոխարեն վճարելու 5 տոկոս շրջանառության հարկ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցում իրականացված ստուգումներին, Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ երեկ հանդիպել են այդ կազմակերպությունների պատասխանատուներին եւ տվել մի քանի օր ժամանակ օրենքով սահմանված կարգին վերադառնալու համար: «Առեւտրային ցանցերի պնդմամբ՝ նախկինում իրենք ձեռք են բերել պայմանավորվածություն նախկին ղեկավարության հետ մինչեւ կառավարության մակարդակ, իսկ մենք նրանց ասել ենք, որ նախկին համաձայնությունները չեն գործում, շատ արագ պետք է վերադառնալ օրենքի շրջանակներում ՀԴՄ-ների տրամադրման գործընթացին: Մի քանի օր ժամանակ ենք տվել, որ ծրագրային խնդիրները կարգավորեն ու անցնեն առաջ»,-ասաց Դավիթ Անանյանը:

Մասնավորապես, խոսքը վերաբերում է գյուղացիներից ապրանքների ձեռքբերման ժամանակ փաստաթղթավորմանը: Ըստ ՊԵԿ նախագահի՝ առեւտրային ցանցերը, որոնք խոշոր հարկ վճարողներ են ու գործում են ավելացված արժեքի դաշտում, եկել են պայմանավորվածության գյուղացիներից գյուղմթերք ձեռքբերել ու վաճառել ԱՁ-ներով եւ 20 տոկոս ԱԱՀ-ի փոխարեն վճարել 5 տոկոս շրջանառության հարկ:

«Տեսեք ցանցային առեւտրով զբաղվողները, օրինակ, 1000 դրամով գյուղմթերք են ձեռք բերում գյուղացուց, դրան ավելացնում են 100 դրամ, 1100 դրամով պետք է վաճառի, բայց քանի որ ԱԱՀ վճարող են, եւս 20 տոկոս ավելացնում են, ստացվում է ապրանքը վաճառում են 1320 դրամով: Քանի որ իրենք ձեռքբերման փաստաթուղթ չունի, իսկ ձեռքբերվողն ԱԱՀ չի վճարում, ըստ իրենց, այդ 220 դրամը հավասարաչափ չի բաշխվում տնտեսավարողների միջեւ: Դրա համար էլ առաջարկվել է այս տարբերակը, որը մասնագիտական տեսանկյունից հասկանալի է, բայց օրենսդրությունը դա թույլ չի տալիս»,-ավելացրեց պաշտոնյան:

ՊԵԿ նախագահի խոսքով՝ իրենք տնտեսվարողներին բացատրել են, որ անուղղակի հարկերը գնագոյացման ժամանակ որեւէ ձեւով չպետք է մասնակցեն հաշվարկներին:

Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կկարգավորվեն Ադրբեջանի հետ համակարգմամբ․ Թուրքիայի ԱԳՆ

15.07.2026 12:55

Ռուսաստանը գիշերը hարվածներ է հասցրել Ուկրաինայի մի շարք մարզերի. կան զnhեր

15.07.2026 12:47

Իրանում ԱՄՆ-ը հարվածից զոհվել է 30 մարդ

15.07.2026 12:42

Շրջանառության մեջ է դրվում «Նոյյան տապան» նոր՝ արծաթե ներդրումային դրամը՝ 50 դրամ անվանական արժեքով

15.07.2026 12:27

Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ

15.07.2026 12:24

Ռուս-ուկրաինական պատերազմը «թուրքական աշխարհի» հակառուսական համախմբում է խթանել

15.07.2026 12:23

Իրանը կշարունակի հարվածներ հասցնել ԱՄՆ-ի բազաներին մինչև վերջնական հաղթանակը. ԻՀՊԿ

15.07.2026 12:02

Կապանի միջազգային երաժշտական փառատոն. օր տասնմեկերորդ

15.07.2026 11:46

Հուլիսի 14-ին Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանն այցելել է Նռնաձոր

15.07.2026 11:28

Թրամփը սպառնացել է հարվածել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին

15.07.2026 11:25

Կգտնվե՞ն մոլորակում գործատուներ, որ սրանց աշխատանք կառաջարկեն

15.07.2026 11:12

Օդեսայում ԱԹՍ-ները հարվածել են Ադրբեջանի քաղաքացիներ տեղափոխող նավի․ նավապետն անհետ կորել է

15.07.2026 10:30