Խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը

02.11.2017 17:20
1747

Այս արվա առաջին ինն ամիսների արդյունքներով՝ մեր երկրի խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը: Հաշվետու հունվար-սեպտեմբեր ամիսներին ընկերությունը պետական բյուջե է վճարել 32,25 մլրդ ՀՀ դրամի հարկեր եւ տուրքեր:


2017 ֆինանսական տարվա առաջին ինն ամիսներին Հայաստանի խոշոր հարկ վճարողների եւ նրանց կողմից վճարված հարկերի ու տուրքերի վերաբերյալ Հարկային ծառայության հրապարակած տեղեկատվության համաձայն՝ մեր երկրի խոշոր հարկատուների առաջին եռյակում հայտնվել են նաեւ «Գրանդ-Տոբակո» հայ-կանադական համատեղ ձեռնարկությունը եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, որոնք պետբյուջե են վճարել համապատասխանաբար 22,18 մլրդ ՀՀ դրամ եւ 18,84 մլրդ ՀՀ դրամ:


Հայաստանի խոշոր հարկատուների ցանկի 4-րդ հորիզոնականում «Ալեքս Գրիգ» ընկերությունն է՝ 16,16 մլրդ ՀՀ դրամի վճարված հարկերով եւ տուրքերով: Առաջին հնգյակը եզրափակում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը վճարել է 13,14 մլրդ ՀՀ դրամի հարկեր եւ տուրքեր:


Իրենց հարկային պարտավորությունների կատարման արդյունքում Հայաստանի խոշոր հարկատուների առաջին տասնյակում են հայտնվել նաեւ «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը (10,22 մլրդ ՀՀ դրամ), «Սիփիէս Օիլ Քորփորեյշն» ընկերությունը (9,28 մլրդ ՀՀ դրամ), «Թեղուտ»-ը, որ վճարել է 9,13 մլրդ ՀՀ դրամի հարկեր ու տուրքեր, ինչպես նաեւ «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունը (7,93 մլրդ ՀՀ դրամ) եւ «Ֆլեշ» ընկերությունը (7,92 մլրդ ՀՀ դրամ):


Ընդհանուր առմամբ, հունվար-սեպտեմբերին մեր երկրի 10 խոշոր հարկատուները միասին պետական բյուջե են վճարել շուրջ 147 մլրդ ՀՀ դրամ:

dialogue.am
31 հոկտեմբերի 2017թ.


Հ.Գ. Հազար խոշոր հարկատուների ցուցակում տեղ են գտել նաեւ Սյունիքում գործող, ինչպես եւ Սյունիքում գրանցված հետեւյալ ընկերությունները՝ «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» (4,656,568.7 դրամ), «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» (1,725,791.1 դրամ), «Արմենիան մայնինգ քոնթրաքթոր» (1,555,912.8 դրամ), «Արպանիվ» (1,422,104.3 դրամ), «Ագարակի ՊՄԿ» (586,967.2 դրամ), «Սիսիանի բեռնաուղեւորատար ավտոտրանսպորտային» (386,105.2 դրամ), «Կապան էնեղժի» (228,066.5 դրամ), «Կապանի նորոգշին» (224,882.4 դրամ), «Մեղրու ՃՇՇՁ» (189,280.3 դրամ), «Վայբլ» (160,150.1 դրամ), «Ալ խալիդիա տուրիզմ» (147,583.3 դրամ), «Ոստանիկ հայրենյաց» (129,473.7 դրամ), «Ռոյալ փրինթ» (123,881.7 դրամ), «Գորիսի գամմա» (100,003.5 դրամ), «Կապանի բժշկական կենտրոն» (96,463.5 դրամ), «Կապանի ճանապարհների շահագործման եւ շինարարական»  (96,101.5 դրամ):

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08