Խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է Զանգեզուրի կոմբինատը. Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Հոլդինգը» 4-րդն է

20.12.2018 14:39
1062

ՊԵԿ-ը հրապարակել է 2018 թվականի երրորդ եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը, ըստ որի, առաջին ինն ամիսներին նրանք բյուջե են մուտքագրել 672 մլրդ 132 մլն 118 հազար դրամի հարկ:

Ըստ այդմ, Հայաստանի ամենախոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերությունը, որը 9 ամիսներին պետական բյուջե է վճարել 32 մլրդ 797 մլն 521 հազար դրամի հարկեր եւ տուրքեր:

Երրորդը հորիզոնականում «Գրանդ Տոբակո» ընկերությունն է՝ 27 մլրդ 695 մլն 959 հազար դրամ հարկերի չափով:

4-րդ տեղում է հայտնի գործարար, դեռեւս ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Հոլդինգը», որը պետական բյուջե է վճարել 13 մլրդ 966 մլն 8 հազար դրամի չափով հարկ։

5-րդ տեղը զբաղեցրել է բենզինի ներկրմամբ զբաղվող «Սի ՓԻ Էս Օյլ Քորփորեյշն» ընկերությունը (13 մլրդ 175 մլն 854 հազար դրամ), 6-րդը՝ «Գեոպրոմայնինգ գոլդ»-ը (12 մլրդ 363 մլն 484 հազար դրամ):

Բեզնինի ներկրմամբ զբաղվող մյուս խոշոր ընկերությունը՝ «Ֆլեշ»-ը, զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը, որը վճարել է 8 մլրդ 674 մլն 592 հազար դրամի հարկ:

Խոշոր հարկատուների 7-րդ հորիզոնականում «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունն է, որը վճարել է 10 մլրդ 101 մլն 717 հազար դրամի հարկ: 8-րդ հորիզոնականում «Հայաստանի էլեկտրական ցանցերն» են (9 մլրդ 866 մլն 280 հազար դրամ):

Այս տարի սկանդալային պատմություններում հայտնված «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությունը բյուջե է վճարել 7 մլրդ 846 մլն 654 հազար դրամի հարկ եւ զբաղեցրել 12-րդ հորիզոնականը:

Խոշոր հարկատուների առաջին 30-ի ցանկում են հայտնվել նաեւ «Հայկական Ատոմային էլեկտրակայանը, (7 մլրդ 83 մլն 946 հազար դրամ), «Մտս-Հայաստանը» (6 մլրդ 892 մլն 950 հազար դրամ), «Կապանի լեռնահարստացման կոմբինատը» (5 մլրդ 513 մլն 836 հազար դրամ), «Արմենիան Քափըր փրոգրամը» (5 մլրդ 378 մլն 213 հազար դրամ), «Յուքոմը» (4 մլրդ 359 մլն 817 հազար դրամ), «Լիդիան Արմենիան» (4 մլրդ 196 մլն 322 հազար դրամ), «Երեւանի կոնյակի գործարանը» (5 մլրդ 98 մլն 265 հազար դրամ):

 

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24