Խոշոր տերություններն են մեզ ասել, որ մինչեւ տարեվերջ պետք է կնքեք այդ խաղաղության պայմանագիրը. ՔՊ-ական պատգամավոր

25.10.2022 14:47
1145

Մենք ուզում ենք 1991 թվականի ԱՊՀ ստեղծման ժամանակ հաստատված սահմաններով ունենանք մեր երկիրը եւ խաղաղություն կնքվի. Մենք գնում ենք դրան, զիջելու բան չունենք: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը:

«Խնդիրը դրված է, որ մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքենք, բայց դա կլինի, թե ոչ, ոչ ոք չգիտի: Խոշոր տերություններն են մեզ ասել, որ մինչեւ տարեվերջ պետք է կնքեք այդ պայմանագիրը: Բայց Լյուքսեմբուրգից հետո Ալիեւը կանգնեց ու Աստանայում ասաց, որ Ռուսաստանն է դադարեցրել պատերազմը, սկսեց հոխորտալ, այս ամեն ինչից երեւում է, որ մինչեւ տարեվերջ դժվար թե խաղաղության պայմանագիր կնքենք»,-ասաց նա:

Գագիկ Մելքոնյանի խոսքով, մենք պետք է հասկանանք, որ մենք ենք կռվելու մեր երկրի համար, ոչ ոք չի գա էստեղ մեզ համար կռվի: «Դրա համար պետք է մեր ժողովուրդը համախմբվի, եւ մենք կարողանանք  մեր երկիրն այս վիճակից հանել»:

Հարցին, թե որ առաջարկներն են ավելի բարենպաստ Հայաստանի համար՝ Արեւմուտքի՞, թե՞ Ռուսաստանի, Մելքոնյանը պատասխանեց. «Բարենպաստն այն է, որ մենք  կարողանանք թշնամուն դուրս քշենք մեր սահմաններից, կարողանանք մեր երկրի սահմանները պահենք: Այսօր արդեն միջազգային կառույցները ստիպում են Ադրբեջանին: Եվրոպացի դիտորդների արձանագրություններից է կախված, որ այդ գործողությունները պետք է կատարվեն: ԱՄՆ-ն, Ֆրանսիան ասել են, որ հետ գնացեք ձեր նախկին դիրքերը»:

https://news.am/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40