Խոշորացման գործընթացը հաճախ տեղի է ունեցել՝ ելնելով մեկ քաղաքական ուժի նպատակահարմարությունից. Պապիկյան

06.03.2019 18:48
1119

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը համայնքների խոշորացման գործընթացին, ընդհանուր առմամբ, դրական է վերաբերվում: Այն համայնքներում, որտեղ խոշորացումից առաջ կառավարությունը հաշվի է առել բնակչության կարծիքը, եղել են տնտեսական քննարկումներ, խոշորացումը տվել է սպասելի արդյունքը: Այս մասին այսօր Ազգային Ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը` պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանի դիտարկմանը:

Այվազյանը մասնավորապես նշել էր, թե նախորդ իշխանության ժամանակ բազմաթիվ գյուղական բնակավայրերում խոշորացումներ են արվել` հաշվի չառնելով բնակիչների կարծիքը: Նա ներկայացրեց, որ կան համայնքներ, որոնք իրենց դժգոհությունն են հայտնում: Դրանցից մեկն է նաեւ Լոռու մարզի Նորաշեն համայնքը:

Պապիկյանը նշեց, որ խոշորացմանը դրական են վերաբերվում, քանի որ կան համայնքներ, որտեղ խոշորացումը իրավամբ տվել է այն արդյունքները, որոնք սպասելի էին: «Այդպիսի համայնքներ են նրանք, որոնց հետ ժամանակին կառավարությունը հաշվի է նստել, եղել են քննարկումներ, տնտեսական հաշվարկներ: Սակայն նաեւ առիթ ենք ունեցել նշելու, որ խոշորացման գործընթացը հաճախ տեղի է ունեցել՝ ելնելով մեկ քաղաքական ուժի նպատակահարմարությունից: Դրանք, երբեմն, արհեստական բնույթ են կրել: Այդ խնդիրը կա»,- նշեց նախարարը:

Պապիկյանը խոստացավ, որ անձամբ հետամուտ կլինի Նորաշեն համայնքի խնդիրներով: Նրա խոսքով՝ քիչ չեն դեպքերը, երբ խոշորացված համայնքի կենտրոնը հաճախ եղած ներուժն օգտագործում է միայն այդ համայնքի զարգացման համար: Նախարարը նշեց, որ այդ դեպքում պետք է ավագանու ճիշտ գործունեություն։

armtimes.com

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24