Խոշորացված համայնքներ, որտեղ նոյեմբերի 5-ին տեղի կունենան ընտրություններ

22.09.2017 15:07
2132

Համայնքների խոշորացման ծրագրով պայմանավորված՝ 2017 թվականի նոյեմբերի 5-ին հանրապետության 34 համայնքներում կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Եվս 30 համայնքներում նախատեսված են հերթական ընտրություններ: Նույն օրը ընտրություն է նշանակված նաեւ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, քանի որ նախորդ շաբաթ Գորիսի քաղաքապետը հրաժարական էր ներկայացրել: Ընդհանուր առմամբ նոյեմբերի 5-ին 65 համայնքներում կկատարվի ՏԻՄ ընտրություն:


Ըստ էության՝ ե՛ւ Գորիսի քաղաքապետի, ե՛ւ համայնքների խոշորացման արդյունքում ձեւավորված նոր համայնքների ղեկավարների ընտրությունները արտահերթ են կամ չպլանավորված, ուստի դրանց կազմակերպչական ծախսերի համար պետական բյուջեից ի սկզբանե գումարներ հատկացված չեն եղել:


Կառավարության վերջին նիստում  նշված 34 համայնքներում ընտրությունների անցկացման համար պետական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացել է 350 մլն դրամ: Իսկ Գորիսի քաղաքապետի ընտրության համար պահուստային ֆոնդից՝ «Այլ ծախսեր» հոդվածով, հատկացվել է 20 մլն դրամ: Բոլոր՝ 64 համայնքներում (Գորիսը չհաշված) կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կազմակերպելու եւ անցկացնելու համար անհրաժեշտ է 744 մլն դրամ: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար պետբյուջեով հատկացված գումարի մնացորդը կազմում է 394 մլն հազար դրամ, որը բավարար չէ: Մնացածը  պահուստից է տրվելու:


Այսպիսով՝ համայնքների խոշորացման եւ չնախատեսված հրաժարականի հետեւանքով սպասվող ընտրությունները պետական բյուջեի վրա լրացուցիչ 370 մլն դրամի բեռ են ավելացնում:


Ձեւավորվելու են 24 տարածքային ընտրական հանձնաժողովներ,  510 տեղամասային ընտրական հանձնաժողովներ, տպագրվելու է 885.000 քվեաթերթիկ:


Ստորեւ ներկայացնում ենք այն 34 խոշորացված համայնքների ցանկը, որտեղ նոյեմբերի 5-ին տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Դրանք են՝ Ապարան, Ալագյազ, Արագածավան, Ծաղկահովիտ, Ճամբարակ, Վարդենիս, Գեղամասար, Շողակաթ, Ալավերդի, Ախթալա, Ստեփանավան, Տաշիր, Գյուլագարակ, Լոռի Բերդ, Մեծավան, Շնող, Սարչապետ, Օձուն, Բյուրեղավան, Եղվարդ, Չարենցավան, Ակունք, Մեղրաձոր, Ջրվեժ, Անի, Ախուրյան, Մարմաշեն, Կապան, Սիսիան, Քաջարան, Արենի, Գլաձոր, Եղեգիս, Բերդ:

Հայկ Դավթյան
hayeli.am
18 սեպտեմբերի 2017թ.

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40