Խոսք Ամանորի

28.12.2016 10:51
2288

Սյունյաց հնամենի թեմի, Թեմական խորհրդի հանուր կազմի եւ Թեմական Առաջնորդիս անունից մեր սրտագին ամանորյա շնորհավորանքն ենք բերում համայն հայության զավակներին գալիք Ամանորի եւ Աստվածահայտնության տոների առթիվ: Հին տարին բեկումնալից եւ բախտորոշ իրադարձություններով աչքի ընկավ աշխարհասփյուռ  հայության  կենսաճանապարհին: Բարեբախտաբար, հայ ժողովուրդն իր ճշմարիտ հավատքի, հայրենասիրության, բարեպաշտության եւ անկոտրում ոգու ուժով կարողացավ վերստին նվաճել իր լինելիության իրավունքը՝ շարունակելով իր հաղթական երթը:

Ուստի թող «Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ» ամենազոր  ավետիսով օրհնյալ լինի գալիք տարին՝ հայ ժողովրդին եւ մասնավորաբար հավատավոր սյունեցիներին ուղղորդելով դեպի ճշմարիտ բարեպաշտություն՝ ի բարօրություն Հայոց եկեղեցու բարեշինության եւ փառավորման:

Թող Տիրոջ կամոք հետայսու մշտանորոգ հույս, հավատ եւ սեր տիրի յուրաքանչյուր հայորդու հոգում եւ սրտում:

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ

Տեր Մակար վրդ.Հակոբյան
Առաջնորդական տեղապահ Սյունյաց թեմի

 

Ժամանակը դանդաղորեն մեզ մոտեցրել է 2016 թվականի վերջնագծին, ինչպես ասում են՝ եկել է քարերը հավաքելու ժամանակը, ասել է թե հանրագումարի բերելու արվածն ու չարվածը, նախանշելու անելիքները:

Մեղրեցի ճանապարհաշինարարների համար 2016-ը նշանավորվեց նոր գործերով: Մեր ընկերության աշխատողների ուժերով վերակառուցվեց Մեղրի քաղաքի խմելու ջրի ներքին ցանցը, շուտով շահագործման կհանձնվի Ագարակի գնդի զորանոցը, 2016-ին սկսել ենք եւ 2017-ին շահագործման կհանձնվի Մեղրի-Երեւան միջպետական ճանապարհի 258 կիլոմետրի հատվածում գտնվող կամուրջը: Իսկ ամենանշանակալի իրադարձությունը փետրվարի 6-ին էր, երբ հանրապետության նախագահի մասնակցությամբ տեղի ունեցավ Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի բացման արարողությունը: Մեր ընկերության աշխատակիցները եւս մի անգամ օրինական հպարտություն ապրեցին՝ սոցիալական այդ կարեւոր օբյեկտը հանձնելով շահագործման:

Մեղրեցի ճանապարհաշինարարները միշտ հայոց բանակի կողքին են եղել, օգնել են թե՛ շինանյութով, թե՛ տեխնիկայով, բարեկարգել են դեպի մարտական դիրքեր տանող ճանապարհները:
Այս ամենն աննկատ չի մնացել: Բանակաշինության գործում ունեցած ավանդի համար պարգեւատրվեցի պաշտպանության նախարարության «Դրաստամատ Կանայան» մեդալով, իսկ դեկտեմբերի 20-ին արժանացա «Համազգային վստահություն» խորհրդի կողմից անցկացված մրցանակաբաշխության «Հայաստանում որակյալ ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնող տարվա հմուտ ղեկավար» անվանակոչման: Այդ ամենը նախեւառաջ կոլեկտիվի հաջողությունն եմ համարում:

Այս օրերին մեր ճանապարհաշինարարներն իրականացնում են ձմեռային սպասարկման աշխատանքներ: Ինչպիսի անբարենպաստ եղանակ լինի, որքան էլ առատ լինեն ձնատեղումները, մանավանդ Ամանորի եւ Սուրբ ծննդի օրերին, ընկերության ճանապարհաշինարարները պատրաստ են միշտ բանուկ պահել Մեղրին արտաքին աշխարհի հետ կապող միջպետական եւ համայնքային նշանակության ճանապարհները…

Շնորհավորանքս եմ հղում մեր բոլոր հայրենակիցներին՝ մայր հայրենիքում եւ արտերկրում, մաղթում հույս, հավատ, սեր, բոլոր նվիրական իղձերի իրականացում:

Թո՛ղ բարեբեր լինի 2017 թվականը եւ խաղաղության ու հաջողության տարի:

ԱԶԱՏ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Մեղրու «ՃՇՇՁ» ՍՊ ընկերության տնօրեն

 

Սիրելի՛ հայրենակիցներ

2016 թվականը մեր երկրի, ժողովրդի տարեգրության մեջ նախեւառաջ կմնա որպես հայրենիքի պաշտպանության, հայ մարդու գիտակցված համախմբման, հայ զինվորականի, կամավորականի անմնացորդ նվիրումի տարի:

Ցավոք, կրկին կանգնեցինք մեր սահմաններն անառիկ ու ամբողջական պահելու, խաղաղություն կերտելու դժվարին, բայց մեր ժողովրդին քաջածանոթ ճանապարհին: Ապրիլյան քառօրյա պատերազմը հայ ժողովրդին ստիպեց կրկին վերապրել Արցախյան առաջին պատերազմի ցավը, անմեղ զոհեր տալ, տագնապել, բայց եւ միեւնույն ժամանակ մեզ հավերժ ժառանգություն տրված հայկյան ուժով ու կամքով համախմբվել, հաղթական պահեր ապրել:

Սակայն հայոց պանթեոնները համալրվեցին նոր զոհերով՝ արժանանալով հավերժ հիշատակի: Պատերազմի լուրն առնելուն պես շատերը նետվեցին մարտի դաշտ՝ մեծ թե փոքր, ահել թե ջահել, փորձառու թե անփորձ... Հայ մարդն աշխարհին եւս մեկ անգամ ցուցանեց, որ հայրենիքին սպառնացող վտանգի դեպքում դառնում է բռունցք, մեկ մարմին, որ զոհասեղանին է դնում իր կյանքը:  

Բոլորս քաջ գիտակցում ենք, որ խաղաղության ու անվտանգության հարցը դեռ երկար ժամանակ կմնա հայկական երկու հանրապետության պետական քաղաքականության, զինված ուժերի, առհասարակ հայ մարդու գերխնդիրը: Ուստի յուրաքանչյուրս մեր հնարավորությունների սահմաններում պարտավոր ենք աջակցել այդ խնդրի լուծմանը եւ հասնել այն գիտակցության, որ խաղաղությունը, զինական հզոր ուժի հետ մեկտեղ, հաստատվում է փոխըմբնման շնորհիվ:    

Տարեմուտի հակասական զգացումներով, որ մարդ սովորաբար ունենում է անցնող տարվա դժվարությունների եւ հաջողությունների ամփոփման պահին, շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդին Նոր տարվա եւ Սուրբ ծննդի կապակցությամբ:

Մարտահրավերների, բազում խնդիրների առաջ կանգնած մեր երկրի պետական գործիչներին մաղթում եմ քաղաքական հասուն միտք, ժողովրդավարական գործելակերպ, հայոց սահմաններին՝ խաղաղություն ու անվտանգություն, հայ զինվորին՝ զգոնություն, քաջություն, հայ կամավորին՝ պատրաստակամություն եւ վերջապես հայ մարդուն՝ առողջություն, համբերություն, հաջողություն ու երջանիկ օրեր:

Տա՛ Աստված, որ 2017թ. ամփոփելիս արձանագրենք միայն ձեռքբերումներ:

ԱՇՈՏ ՄԻՆԱՍՅԱՆ
Սյունիքի տարածաշրջանային մաքսատան պետ

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24