Խոսք հիշատակի. Ռոբերտ Քարամյան

25.05.2023 14:31
1968

Երկրային կյանքին հրաժեշտ է տվել ՀՀ վաստակավոր բժիշկ, Կապանի շրջանային հիվանդանոցի ուրոլոգիական բաժանմունքի հիմնադիր ու երկարամյա վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու, Կապանի պատվավոր քաղաքացի Ռոբերտ Կոնստանտինի Քարամյանը։

Ծնվել է 1937 թվականի սեպտեմբերի 11-ին Կապանի շրջանի Վաչագան գյուղում: Գյուղի 7-ամյա դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Կապանի թիվ 1 միջնակարգ դպրոցում, որն ավարտել է 1955 թվականին՝ արծաթե մեդալով:

Նույն թվականին ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժպրոֆիլակտիկ ֆակուլտետը: 1961 թվականին, ավարտելով բուհը, աշխատել է Քաջարանի հիվանդանոցում` թերապևտ: 1961 թվականին Երևանում անցել է վիրաբուժության մասնագիտացման դասընթաց, որից հետո Կապանի բուժմիավորումում էր՝ որպես վիրաբույժ: 1962-2017 թվականներին աշխատել է Կապանի հիվանդանոցում՝ վիրաբույժ-ուրոլոգ:  1972 թվականից  նրա  ջանքերով Կապանի հիվանդանոցում ստեղծվել է ուրոլոգիական բաժանմունք, որը 1977 թվականին դարձել է տարածաշրջանային` սպասարկելով Զանգեզուրի (Սյունիքի մարզի) բնակչությանը:

1968-1969 թվականներին Ռոբերտ Քարամյանն անցել է կլինիկական օրդինատուրա՝ «Ուրոլոգիա» մասնագիտությամբ, իսկ 1982 թվականին Կիևում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Արտաքին միջավայրի յոդային անբավարարության դերը միզաքարային հիվանդության էնդեմիայում» թեմայով:

Անցել է ուրոլոգիայի վերապատրաստման դասընթաց Լենինգրադում (1976 թ.): Եղել է ԽՍՀՄ ուրոլոգների 1-ին, 3-րդ և 4-րդ համամիութենական համագումարների պատվիրակ (Բաքու, Կիև, Մոսկվա), Անդրկովկասի հանրապետությունների ուրոլոգների 1-ին համաժողովի պատվիրակ (Սուխումի, 1977 թ.), որտեղ հանդես է եկել գիտական զեկուցմամբ՝ միզաքարային հիվանդության էթիպոգիայի վերաբերյալ: 

Շուրջ մեկ տասնյակ տպագրված գիտական աշխատանքների հեղինակ է, «Վիրաբույժների հայկական ասոցիացիայի» պատվավոր անդամ:

Հայ-ադրբեջանական հակամարտության սկզբնական փուլում՝ 1991-1992 թվականներին, եղել է Կապանի էվակուացված հիվանդանոցի գլխավոր բժիշկը, այնուհետև՝ պատերազմի ամենաթեժ շրջանում՝ 1993-1994 թվականներին, Կապանում կազմավորված զինվորական բրիգադի բժշկական ծառայության պետը:

ՀՀ պաշտպանության նախարարության կողմից պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ», «Ծովակալ Իսակով», «Վազգեն Սարգսյան» մեդալներով: Պարգևատրվել է նաև Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի պատվոգրերով, ՀՀ առողջապահության նախարարի, Սյունիքի մարզպետի, Կապանի զինկոմիսարիատի շնորհակալագրերով:

1986 թվականին Կապանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի որոշմամբ Ռոբերտ Քարամյանին շնորհվել է «Կապանի պատվավոր քաղաքացի» կոչում:

2012 թվականի սեպտեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Ռոբերտ  Քարամյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր բժշկի պատվավոր կոչում:

Ռոբերտ Քարամյանը սկզբունքային մարդու, արհեստավարժ բժշկի մնայուն հետք թողեց Կապանի առողջապահության պատմության մեջ: Ուշադիր և հոգատար էր ինչպես հիվանդների, այնպես էլ գործընկերների հանդեպ: Օժտված էր կազմակերպչական ունակություններով, մարդկանց համախմբելու ձիրքով:

Հիշատակդ անմար, բժիշկ:

«Սյունյաց երկիր»

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24