Խոսք հիշատակի․ Ժորա Հովսեփյան

31.10.2025 10:23
1089

77 տարեկանում վախճանվել է Ժորա Վարոսի Հովսեփյանը՝ ազնիվ, անմիջական մարդ ու մտավորական։

Մասնագիտությամբ պատմաբան էր, ավարտել էր Երևանի պետհամալսարանի պատմության ֆակուլտետի հնագիտության և ազգագրության բաժինը, զբաղվել մանկավարժական գործունեությամբ։

Նախ աշխատել է Կապանի երկրագիտական թանգարանում, դասավանդել է Կապանի շինարարական տեխնիկումում, եղել վարչատնտեսական աշխատանքների գծով փոխտնօրեն, մեթոդիստ, հեռակա և ցերեկային բաժինների վարիչ, ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով փոխտնօրեն։

Ժորա Հովսեփյանի ապրած տարիների մի մասն անցել է լրատվության ոլորտում․ խմբագրել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի «Քաջարան» բազմատպաքանակ և «Հզոր Սյունիք» հասարակական–քաղաքական թերթերը։

1992-ին ընտրվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արհկոմի նախագահ և պաշտոնավարել մինչև 1996 թվականը։

Այդ տարում ընտրվել է Քաջարանի քաղաքապետ, վերընտրվել 1999-ին, այդ պաշտոնում աշխատել մինչև 2002 թվականը։

Ժորա Հովսեփյանը մշտապես ապրել է քաջարանցիների հոգսերով, և հայրենի եզերքի հանդեպ նրա սերն ու նվիրվածությունը սահմաններ չէին ճանաչում։ Նրա խառնվածքին բնորոշ էր նաև հասարակական աշխատանքը, եղել է ժողովրդական պատգամավորների Կապանի շրջխորհրդի պատգամավոր, սոցիալական և առողջապահության հանձնաժողովի նախագահ և շրջխորհրդի նախագահության անդամ։

«Սյունյաց երկիր» թերթի խմբագրությունը խորապես վշտացած է Ժորա Հովսեփյանի մահվան կապակցությամբ և ցավակցում է նրա հարազատներին ու մտերիմներին։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40