Խոսք հրաժեշտի. Նինա Մանուչարյան (1949-2019)

11.12.2019 17:52
1923

Շատերի համար անսպասելի եւ աննկատ երկրային կյանքից հեռացավ Նինա Մանուչարյանը:

 Կապանցիները նրան հանդիպում էին առավոտ կանուխ, քաղաքի սանմաքրումն իրականացնողների աշխատանքները վերահսկելիս:

 2002 թվականից Կապանի կոմունալ տնտեսության սանմաքրման եւ կանաչապատման աշխատանքներն էր համակարգում:

Նինային կարելի էր հանդիպել մարզկենտրոնի տարբեր հատվածներում: Եվ այդպես  մինչեւ անժամանակ մահը:

 Իր աշխատած տարիներին Կապանն աստիճանաբար ձեռք էր բերում մաքուր քաղաքի  երբեմնի համբավը, միշտ կրկնում էր՝ ոչ մի սանմաքրում եւ բարեկարգում դրական արդյունք չեն կարող տալ, եթե չպահպանվի արվածը: Մարդկանց միշտ հորդորում էր՝ մի քիչ էլ սրտացավ եղեք շրջապատի հանդեպ:

Նինա Մանուչարյանը, բարձրագույն կրթություն ստանալով, աշխատել է առեւտրի եւ սպասարկման բնագավառում՝ ապրանքագետ, պարենային ապրանքների բաժնի վարիչ, Ղափանի շրջկոպի վարչության նախագահի տեղակալ:

 Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ առեւտրի սպասարկման պետական կառույցները վերացան, Նինա Մանուչարյանը նախ աշխատել է Կապանի բնակվարչության՝ աբոնենտային բաժնի վարիչ, այնուհետեւ կոմունալ ծառայությունում եւ իր արժանապատվությունից այդ աշխատանքը երբեք ցածր չհամարեց ու կատարեց մեծ պատասխանատվությամբ եւ նվիրումով:

 Աշխատանքին նվիրված, խստապահանջ ու կարգապահ,- այդպիսին եղել է,  այդպես էլ  Նինա Մանուչարյանը կմնա բոլոր կապանցիների մտապատկերում:

 

«Սյունյաց երկիր»

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40