Խոսք` մարտական ընկերոջ` Համլետ Մկրտչյանի  հիշատակին

23.12.2025 14:07
671

Մեր ազատամարտի երկնակամարում ևս մի լույս մարեց՝ դադարեց բաբախել հայ ազգի նվիրյալ, մեծ հայրենասեր Համլետ Մկրտչյանի սիրտը։

Արցախյան շարժումը դեռ նոր էր սկսվել, երբ Գորիսը կանխազգաց հայ-ադրբեջանական հակամարտությանը լրջագույնս պատրաստ լինելու հրամայականը։ Հայաստանում առաջիններից մեկը հենց Գորիսը զգաց, թե թշնամու կողմից մեր հովիվների և այլ խաղաղ բնակչության սպանություններն ու խոշտանգումներն ինչի կարող են հանգենել, եթե դրան հակադրող-զսպող միջոցներ չձեռնարկվեն։ Հայաստանի բնակչության մեծամասնությունը դեռևս կանխահաս վտանգը չէր զգում, երբ 1989 թվականին հանրապետությունում առաջինը հենց մեզ մոտ ստեղծվեց սահմանների պաշտպանությամբ զբաղվող կառույց։

Հայրենիքի հանդեպ անսահման սիրով ու պարտքի գիտակցումով՝ Համլետ Մկրտչյանի անմիջական նախաձեռնությամբ, նրա համառ և  հետևողական աշխատանքի շնորհիվ ստեղծվեց ԳՈՐԻՍԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ, որի նախագահ ընտրվեց Համլետ Մկրտչյանը։

Հայտնի չէ, թե ինչ կլիներ Սյունիքի, մասնավորապես Գորիսի ու նրա սահմանամերձ բնակավայրերի բնակիչների վիճակը, եթե Համլետ Մկրտչյանի առաջնորդությամբ համատարած չզբաղվեինք հայրենիքի պաշտպանությամբ։

Հայրենիքի պաշտպան. սա եղավ մեր նոր առաքելությունն ու մեր նոր գործը, որին անշահախնդիր նվիրվեցին բազմաթիվ հայորդիներ։ Եվ դա եղավ Համլետ Մկրտչյանի օրինակով։

Համլետ Մկրտչյանը հարուստ կենսագրություն ունի, և պատմությունն անպայման իր մեջ կամփոփի նրա կյանքի, հարենասիրական և ուսանելի բազում դրվագները։

Անձամբ իմ և Սյունիքի ողջ երկրապահների կողմից  խորապես կիսում ենք Համլետ Մկրտչյանի հարազատների վիշտը և սփոփում նրա կնոջը, զավակներին, հարազատներին, բարեկամներին։

Մելիքսեթ Պողոսյան

ԵԿՄ Սյունիքի նախագահ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40