Խոսք Նոր տարվա եւ Սուրբ ծննդի առիթով

29.12.2015 12:30
2851

Սիրելի՛ սյունեցիներ

Պատմության գիրկն է անցնում 2015 թվականը: Կարծում եմ՝ անցնող տարին մեզ համար բարենպաստ տարի էր. 2015 թվականին մեզ հաջողվեց բավականին աշխատանքներ կատարել, մենք կարողացանք կառուցել, բարեկարգել ու նորոգել առողջապահական կենտրոններ, դպրոցներ, մանկապարտեզներ, զգալի աշխատանքներ իրականացնել ճանապարհաշինության մեջ: Մի խոսքով՝ 2015 թվականին մեզ հաջողվեց անել հնարավորը՝ լուծելու մեր առջեւ դրված առաջնահերթ խնդիրները: Համոզված եմ, որ 2016 թվականին ավելին ենք անելու եւ այսօր ունենք արդեն բազմաթիվ հաստատված ծրագրեր: Մի քանի օր առաջ Հայաստանի Հանրապետության նախագահի մոտ քննարկումներ եղան մարզի սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ, եւ համապատասխան հանձնարարություններ ստացանք ե՛ւ մենք, ե՛ւ համապատասխան կառույցները: 2016 թվականին Սյունիքում բավականին լուրջ աշխատանքներ են իրականացվելու տարբեր ոլորտներում՝ թե՛ դպրոցաշինության մեջ, թե՛ գյուղական համայնքներում ջրագծերի կառուցման, թե՛ ճանապարհաշինության եւ թե՛ մշակութային օջախների, մանկապարտեզների վերանորոգման ուղղությամբ:

Համոզված եմ՝ գալիք տարին կլինի առավել բարենպաստ:

Ես սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Ամանորն ու Սուրբ ծնունդը, բայց առանձնահատուկ կուզենայի շնորհավորել հայոց բանակի զինվորներին ու սպաներին, ովքեր այսօր անձնուրաց եւ խիզախաբար կարողանում են պաշտպանել Հայաստանի ու Արցախի սահմանները:

Թող Ամանորն ու Սուրբ ծնունդը սյունյաց յուրաքանչյուր օջախի պարգեւեն առատ ու տոնական սեղաններ, բարձր տրամադրություն եւ սեր, համայն հայությանը, Հայաստան աշխարհին՝ շենություն եւ խաղաղություն:

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ:

ՍՈւՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Սյունիքի մարզպետ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40