Խոսք ընտրողին

04.12.2018 10:26
1516

Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի սիրելի՛ հայրենակիցներ

Ես արդեն տեղեկացրել եմ ձեզ, որ առաջադրվել եմ ԱԺ պատգամավորի թեկնածու, հասցրել եմ այս օրերին մի քանի անգամ (տարբեր հարթակներից) ներկայացնել ե՛ւ առաջադրման մոտիվները, ե՛ւ պատկերացումներս խորհրդարանի մասին, ե՛ւ անելիքներս:

Սակայն դեկտեմբերի 9-ի քվեարկությունից առաջ մեկ անգամ եւս ուզում եմ խոսք ուղղել ձեզ:

Այո՛, ես Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ եմ եւ առաջադրվել եմ քաղաքական այդ ուժի կողմից:

Եվ դա եղել է իմ գիտակցված քայլը:

Պատկերացրել եմ նաեւ քննադատության մասշտաբները, որ պետք է ուղղվեին իմ դեմ:

Եվ, այդքանով հանդերձ, խոստովանել ու խոստովանում եմ, որ ՀՀԿ-ն երկիրը գլխավորելու տարիներին, բազմաթիվ ծառայությունների հետ մեկտեղ  (որոնց վերաբերյալ ընդունված չէ խոսել մեր օրերում), թույլ է տվել նաեւ լուրջ թերություններ, որի համար մեղավոր է ե՛ւ ամբողջ կուսակցությունը, ե՛ւ կուսակցության ամեն մի անդամ:

Բայց իրականության հետ առերեսվելու այս ժամին ելքն ամենեւին էլ կուսակցությունից եւ պատասխանատվությունից փախչելը չէ ու, «ամպոտ ոտքերով» մեկ այլ կուսակցության մեջ հանգրվանելը:

Ուստի եւ գերադասեցի մինչեւ վերջ մնալ դիրքում՝ ե՛ւ անցյալի համար իմ բաժին պատասխանատվությունը կրելու, ե՛ւ կուսակցության ինքնամաքրման գործընթացին մասնակցելու, ե՛ւ ցեղակրոնության ու նժդեհյան գաղափարներով վերընձյուղվող ՀՀԿ-ով երկրի հզորացմանը համեստ ներդրում բերելու համար:

Միեւնույն ժամանակ՝ ավելորդ չեմ համարում նշել՝ իմ գիտակցական կյանքում հանրությանը միշտ էլ ներկայացել եմ սեփական դեմքով, իմ արհեստավարժությամբ ու մեծ Բակունցի պատվիրանով՝ «Աշխարհքս միշտ կմնա, ասա մարդը սեւերես չմնա»:

Ուստի եւ այսօր, թող չափազանցություն չհամարվի, բոլորիդ աչքերին ուղիղ նայելու վաստակած իրավունքով եմ ներկայանում:

Որպես մարդ, որպես հայ, որպես քրիստոնյա իմ ապրած տարիներին թույլ չեմ տվել մի սխալ, որի համար հիմա պիտի ամաչեմ:

Մյուս կողմից՝ ինչպիսի քննադատության էլ ենթարկվի ՀՀԿ-ն  (տեղի կամ անտեղի), միեւնույն է, նրա որդեգրած գաղափարախոսությունը հայ ժողովրդին ուղեկցելու է գալիք օրերում, ինչպես ուղեկցել է նախորդ հազարամյակներում՝ Հայկ նահապետից սկսած:

Եվ Սյունիքն է եղել ցեղակրոնության բնօրրաններից մեկը հայոց մեջ, ինչի շնորհիվ էլ պատմության քառուղիներում դիմացել ենք փորձություններին, ինչի համար էլ կանք ու լինելու ենք:

Հենց այդ գաղափարներով էլ գնում եմ խորհրդարան:

Գնում եմ տարիների փորձս, մասնագիտական կարողություններս ծառայեցնելու երկրի օրենսդիր մարմնին:

Գնում եմ իմ պրոֆեսիոնալ ձեռքբերումներով՝ համոզված լինելով, որ հայոց խորհրդարանը 21-րդ դարում այլեւս իրավունք չունի լինել ոչ պրոֆեսիոնալ:

Գնում եմ խորհրդարան, որպեսզի ձեզանից յուրաքանչյուրի մտածումներն արտահայտեմ այնտեղ, որպեսզի մեր լեռնաշխարհի հիմնախնդիրները լուծելու, մեր մեռնող գյուղերը փրկելու, Սյունիք ամրոցը հզորացնելու ուղիներ որոնեմ:

Եվ այդ ամենը՝ ձեզ հետ, յուրաքանչյուրիդ հետ, քանզի մշտապես ձեզ հետ եմ լինելու, ինչպես եղել եմ տարիների ընթացքում, թեեւ աշխատանքիս վայրը մայրաքաղաքում էր:

Ու այդ ամենի համար յուրաքանչյուրիդ երաշխավորությունն եմ ակնկալում, ամեն մեկիդ աջակցությունը:

Ու այդ ամենի համար խնդրում եւ հորդորում եմ՝ քվեարկությունից առաջ մի կողմ թողնել զգացմունքայնությունը, վեր կանգնել մոլեգնող հուզական մթնոլորտից եւ առաջնորդվել ողջամտությամբ, երկրի համար պատասխանատվությամբ:

Շնորհակալություն համագործակցության եւ գործընկերության համար:Բարի ընտրություն բոլորիս:

Կեցցե Հայաստանի Հանրապետությունը:

Կեցցե լեռնահայաստան Սյունիքը՝ հայոց պետականության բոլոր ժամանակների ողնաշարը:

Արայիկ Պարոնյան

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40