Ղրիմի Ջանկոյի շրջանի զինամթերքի պահեստին ԱԹՍ-ներ են հարվածել. մերձակա գյուղերը տարհանվում են

24.07.2023 12:31
694

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրիմի Ջանկոյի շրջանի զինամթերքի պահեստին անօդաչու թռչող սարքերի հարվածից հետո մի քանի գյուղերի բնակիչների տարհանում են ժամանակավոր օթևաններ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է տարածաշրջանի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։

«Որոշում է կայացվել Ջանկոյի շրջանում արտակարգ պատահարի վայրից 5 կմ շառավղով մերձակա գյուղերի բնակչությանը ժամանակավոր տեղավորման կենտրոններ տարհանելու մասին», - գրել է Ակսյոնովն իր Telegram ալիքում։

Տարածաշրջանի ղեկավարը նաև հավելել է, որ ըստ նախնական տեղեկատվության՝ տուժածներ չկան։

Այս գրառումից րոպեներ առաջ Ակսյոնովը հայտնել էր, որ Ղրիմի երկնքում հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցվել և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով ճնշվել է ուկրաինական 11 ԱԹՍ։ Ըստ պաշտոնյայի՝ անօդաչուներից մեկը հարվածել է Ջանկոյի շրջանում գտնվող ռազմամթերքի պահեստին, իսկ ԱԹՍ-ների բեկորները Կիրովի շրջանում վնասել են մասնավոր տուն:

Ըստ РБК պարբերականի՝ Ջանկոյի շրջանում դադարեցվել է երկաթուղային հաղորդակցությունը, ինչպես նաև Ջանկոյ-Սիմֆերոպոլ ավտոմայրուղով երթևեկությունը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40