Խստորեն դատապարտում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը․ Հայ Դատ

05.09.2025 15:58
338

Հայ դատի տարածաշրջանային գրասենյակների արձագանքը ԵԱՀԿ Մինսկի գործընթացի լուծարման կապակցությամբ․

«Հայ դատի Վաշինգտոնի, Բրյուսելի, Մոսկվայի և Ֆրանսիայի գրասենյակները, խստորեն դատապարտելով Հայաստանի հանդեպ ուժի և սպառնալիքի կիրառման քաղաքականության պայմաններում ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման փաստը, միաժամանակ հանդես են գալիս արցախահայության հիմնարար իրավունքների պաշտպանության նպատակով միջազգային իրավասու մարմնի ստեղծման օգտին։

Հայ դատի գրասենյակները համոզում են հայտնել, որ նման քայլով միջազգային հանրությունն ըստ էության լեգիտիմացնում է ուժի կիրառման միջոցով հակամարտությունները «լուծելու» և էթնիկ զտումների քաղաքականությունը։ Ըստ հանձնախմբերի, Հայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղությունը պետք է հիմնված լինի ոչ թե Հայաստանի կողմից ադրբեջանականան պահանջների կատարման և դրանց միջազգայնորեն ընդունման, այլ առաջնային հետևյալ հանգամանքների վրա․

Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ ազատ արձակում

Հայկական մշակութային ժառանգության պաշտպանություն

Հայաստանի անվտանգությունն ու ինքնիշխանության նկատմամբ ամբողջական հարգանք և օկուպացիոն զինված ուժերի դուրսբերում ՀՀ ինքնիշխան տարածքից

Արցախից բռնի տեղահանված հայերի վերադարձի իրավունքի իրացում՝ համաձայն Արդարադատության միջազգային դատարանի 2023թ․ նոյեմբերի 17-ի որոշման։

Ներկայումս Հայ դատի համաշխարհային ցանցը աշխատանքներ է իրականացնում Ղարաբաղյան հակամարտության միջազգայնացման ուղղությամբ՝ վերջնական նպատակ ունենալով Ղարաբաղյան հակամարտության խորացած հետևանքների հաղթահարմամբ զբաղվող միջազգային նոր հարթակի առաջացմանը նպաստելը, ինչի նախադեպը կարող է լինել, օրինակ, «Լեռնային Ղարաբաղի խաղաղության շվեյցարական նախաձեռնությունը»։

Մասնավորապես, Հայ դատի հիշյալ հանձնախմբերը նկատել են․

Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակ

    Մինսկի խմբի լուծարումը խաղաղության քայլ չէ, այլ Ադրբեջանի պարտադրած պայման՝ առաջ մղելու անհավասար գործարք, որը ձեռք է բերվել ճնշմամբ և ուժի կիրառմամբ։ Այս վտանգավոր նախադեպը պարգևատրում է Արցախում Բաքվի իրականացրած ցեղասպանական էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ապօրինի բանտարկության ու խոշտանգումների, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխան տարածքների շարունակական օկուպացիայի համար՝ խարխլելով միջազգային իրավունքի ու դիվանագիտության սկզբունքները, որոնց մարմնավորումը ժամանակին ԵԱՀԿ Մինսկի գործընթացն էր։

Հայ դատի Եվրոպայի գրասենյակ

 Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ԵԱՀԿ-ին և դրա անդամ պետություններին կոչ է անում հավատարիմ մնալ իր հիմնական սկզբունքներին՝ դիվանագիտությանն ու արդարությանը։ Մենք հիշեցնում ենք կառույցին եվրոպական առանցքային մարմինների՝ օրինակ՝ Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաև Բելգիայի և Շվեյցարիայի նման երկրների հանձնառությունների մասին, որոնք ձեռնարկել են կոնկրետ քայլեր՝ պահանջելու և պաշտպանելու Արցախի հայ բնակչության վերադարձի իրավունքը՝ միջազգային անվտանգության երաշխիքների ներքո, հայ պատանդների ազատումը և Ադրբեջանի բանակի դուրսբերումը Հայաստանի տարածքից։ Այս հարցերը մնում են չլուծված՝ իրականություն, որը հասկանում են բազմաթիվ եվրոպական ղեկավարներ։

Հայ դատի Ֆրանսիայի հանձնախումբ

Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի համանախագահ, կրում է առանձնահատուկ պատասխանատվություն։ Փարիզն այժմ պետք է ձեռնարկի կոնկրետ քայլեր՝ պաշտպանելու այն միջազգային իրավունքի սկզբունքները, որոնց երկար ժամանակ աջակցել է։ Մենք կոչ ենք անում Ֆրանսիային և ԵԱՀԿ-ին շարունակել ներգրավվածությունը՝ պաշտպանելու տեղահանված հայերի իրավունքները, ապահովելու գերիների ազատ արձակումը և մշակութային ժառանգության պահպանությունը։ «Թշնամանքի էջը փակելը», ինչպես հայտարարվել է 2025թ․ օգոստոսի 8-ին Վաշինգտոնի հռչակագրում, չի կարող իրականացվել պարտադրված լռությամբ։ Դրա համար անհրաժեշտ է ճշմարտություն և արդարություն։

Հայ դատի Մոսկվայի գրասենյակ

 Առանց միջազգային միջնորդական ձևաչափի և անվտանգության գործուն երաշխիքների հնարավոր չէ հասնել Արցախյան հակամարտության կայուն կարգավորման։ Այդ ձևաչափի անգործությունն էր, որ պատերազմից հետո առիթ տվեց Ադրբեջանին բնաջնջման սպառնալիքի տակ հայրենազրկել Արցախի բնիկ ժողովրդին։ Այդ ձևաչափի վերացումը կխրախուսի Ադրբեջանին շարունակելու իր ցեղասպանական քաղաքականությունը՝ զուգահեռաբար վերացնելով հայերի հետքը հայկական Արցախից։ Ըստ այդմ, կոչ ենք անում վերականգնել միջազգային միջնորդական ձևաչափը՝ ավելի գործուն երաշխիքներով և գործիքակազմով ապահովելու համար Արցախից բռնի հայրենազրկված հայերի վերադարձի իրավունքը, Բաքվում ապօրինի պահվող անձանց՝ գերիների և ռազմաքաղաքական ղեկավարների ազատության իրավունքը, պատմամշակութային ժառանգության պահպանության իրավունքը և արցախահայերի ինքնորոշման իրավունքը։

Հ.Յ.Դ. Հայ դատի կենտրոնական գրասենյակ

4 սեպտեմբեր 2025 թ.»։

Արցախի թեմի նախկին առաջնորդը Արցախում եկեղեցիների шվերման հարցով դիմել է ԱՄՆ նախագահին, Հռոմի պապին, միջազգային խոշոր կազմակերպությունների ղեկավարներին (տեսանյութ)

24.04.2026 12:53

ԱԺ պատգամավորի թեկնածու Գոռ Թադեւոսյանի հայտարարությունը

24.04.2026 12:29

Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

24.04.2026 12:16

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի ուղերձը Հայոց ցեղասպանության կապակցությամբ

24.04.2026 12:00

Սգում ենք հայ ժողովրդի հետ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը. ՌԴ դեսպանություն

24.04.2026 10:41

Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, երբ թվում էր, թե նման սոսկալի հանցագործությունները մնացել են անցյալում, ցավոք, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը․ Վեհափառ

24.04.2026 10:34

Այսօրվա Հայաստանի ղեկավարները փորձում են արդարացնել Հայոց ցեղաuպանnւթյnւնն իրականացնողներին, ավելին՝ փորձում են հավասարության նշան դնել զnhի և դահիճի միջև․ Սամվել Կարապետյան

24.04.2026 10:27

Պետությունը և խաղաղությունն են այն երաշխիքը, որ Հայոց ցեղաuպանnւթյnւն կրկին տեղի չունենա․ Փաշինյան

24.04.2026 10:12

Ղողանջ եղեռնական

23.04.2026 19:27

ԱԺ հերթական ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 19 քաղաքական ուժ

23.04.2026 18:53

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարությունը

23.04.2026 17:33

Ավարտվեց Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

23.04.2026 17:23