Կիևը պահանջել է, որ Վրաստանին ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ չտան. Ղարիբաշվիլի

22.06.2022 21:19
1041

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Sputnik Արմենիայի փոխանցմամբ,  Վրաստանի խորհրդարանում այս հայտարարությունն արել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Նրա խոսքով՝ ԱՄՆ և Եվրոպա կատարած այցերի ժամանակ համապատասխան պահանջով հանդես է եկել Ուկրաինայի իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան:

Ղարիբաշվիլին հիասթափված է, որ Եվրոպան թեկնածուների ընտրության ժամանակ հաշվի է առնում ոչ թե ժողովրդավարության ոլորտում երկրի ձեռքբերումները, այլ Ռուսաստանի հետ հակամարտության առկայությունը:

«Ես եվրոպացի գործընկերներից լսել եմ, որ նրանք ձգտում են ձեռքբերումների վրա հիմնված որոշում կայացնել, ինչը, ցավոք, մենք չտեսանք։ Ինձ անձամբ ասել են, որ իրենք Ուկրաինայի հակամարտությունն են հաշվի առնում որպես գլխավոր գործոն»,-ասել է Ղարիբաշվիլին։

Նրա խոսքով` եթե «Ասոցացված եռյակից» որևէ մեկն արժանի էր կարգավիճակի, ապա դա Վրաստանն է: Ղարիբաշվիլին ընդգծել է, որ իրենց երկիրը Մոլդովային և Ուկրաինային գերազանցում է բոլոր միջազգային վարկանիշներում, այդ թվում ՝ արդարադատության, բյուջեի թափանցիկության, տնտեսության ազատության, անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի առումով:

«Էմոցիոնալ առումով այդ որոշումը հիասթափեցնող է։ Եվ ես հասկանում եմ, որ այն բոլոր մարդիկ, որոնք հավատում էին եվրոպական հեռանկարին, հիասթափված են։ Բայց մենք բոլորս պետք է հանգիստ լինենք։ Մենք պետք է սպասենք վերջնական որոշմանը»,-ասել է նա։

Ղարիբաշվիլին նշել է` կառավարության նպատակն է այնպես անել, որ առաջիկա տարիներին Վրաստանը հայտնվի գլոբալ վարկանիշների առաջատարների հնգյակում:

Եվրահանձնաժողովն անցած շաբաթ հավանություն էր տվել, որ Ուկրաինան ու Մոլդովան ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանան, իսկ Վրաստանին խորհուրդ էր տվել առայժմ կատարել պայմանները: Երկրի ընդդիմությունը դա իշխանությունների ձախողումն է համարում, իսկ կառավարությունը հայտարարել է, որ Վրաստանին «եվրոպական հեռանկար» տրամադրելու ԵՀ առաջարկն արդեն իսկ հաջողություն է թեկնածուի կարգավիճակ ստանալու ճանապարհին:

Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային թեկնածուի կարգավիճակ տրամադրելու մասին որոշում կընդունվի Եվրամիության գագաթնաժողովում, որը տեղի կունենա հունիսի 23-24-ը: Թեկնածուի կարգավիճակ կտրվի այն դեպքում, եթե «կողմ» հանդես գան Եվրամիության անդամ բոլոր երկրները։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40