Կիրանց-Ոսկեպար հատվածի փակ լինելու պատճառով դեպի Վրաստան ավտոբուսային ուղևորափոխադրումն իրականացվել է այլընտրանքային ճանապարհով

21.04.2024 20:07
701

Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանց-Ոսկեպար հատվածի փակ լինելու պատճառով կանոնավոր ուղեևորափոխադրում իրականացնող ընկերություններից մեկը ստիպված է եղել փոխել հիմնական երթուղին:

Այս մասին «Արմենպրես»-ի  հետ զրույցում հայտնեցին  Հայաստանից Վրաստան կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող «Ար կոմֆորտ տուրս» տրանսպորտային ընկերությունից՝ մանրամասնելով, որ  Երևան – Սևան – Դիլիջան – Իջևան – Նոյեմբերյան – Բագրատաշեն երթուղու  փոխարեն ուղևորափոխադրումն իրականացվել է այլընտրանքային ճանապարհով, որը Դիլիջանից տանում է Վանաձոր, ապա Ալավերդի՝ դուրս գալով Վրաստանի հետ սահման:

Ընկերությունից պարզաբանեցին, որ ժամանակավորապես՝ քանի դեռ փակ է ճանապարհը, և չգիտեն,  թե երբ կբացվի, կօգտվեն այլընտրանքային երթուղուց: Այս դեպքում, սակայն, չեն կարողանում ուղևորներ վերցնել հիմնական երթուղու՝ Դիլիջանից սկսած ճանապարհահատվածի  բնակավայրերից:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40