Կիրանցի բնակիչները դժգոհ են Տավուշի մարզպետի հետ հանդիպումից

17.05.2024 14:46
648

Այսօր՝ մայիսի 17-ին, Կիրանցում Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը փակ հանդիպում է ունեցել բնակիչների հետ և հայտարարել, որ սահմանազատման և սահմանագծման աշխատանքները կասեցնել հնարավոր չէ: Նա առաջարկել է գյուղացիներին՝ տալ իրենց համաձայնությունը՝ նոր ճանապարհի կառուցման համար:

Այս պահին Կիրանցում գտնվող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը լրագրողներին փոխանցել է, թե ինչ է բնակիչների հետ խոսել մարզպետը։

«Եկել են գումար են առաջարկել, կիրանցիներն էլ լավ չեն արտահայտվել, բացասական պատասխան են տվել։ Ծածուկ աշխատանքներ են տանում, ասել են՝ փոխհատուցում կտանք, ինչ է պետք՝ գումարի չափ ասեք և այլն։ Մարդկանց գյուղը կես են արել, դպրոցի մոտից կիսվում է գյուղը»,- ասաց Դանիելյանը։

Բնակիչները դժգոհ են հանդիպումից։ Նրանցից մեկը նշեց․ «Եկել էր հերթական անգամ համոզեր, փոխհատուցում առաջարկեր։ Ժողովրդի մեջ պառակտում գցեց, գնաց, ամեն մեկին մի բան ասեց»։

Մեկ այլ բնակիչ՝ Կարեն Ղազարյանը, հայտնեց, որ հանդիպմանը գյուղից ներկա էին 10-12 տղամարդ, մյուս գյուղացիները ժամանակավորապես բացել էին ճանապարհը, որպեսզի գոնե հանդիպման ավարտին կարողանան խոսել Հայկ Ղալումյանի հետ, սակայն մարզպետը հանդիպման ավարտից հետո՝ առանց հանդիպմանը ներկա չգտնված գյուղացիների հարցերին պատասխանելու, հեռացել է: Այդ իսկ պատճառով, գյուղացիները պատրաստվում են դեռևս փակ պահել ճանապարհը։

«Մարզպետը հանդիպման ժամանակ ասել ա, էսօր էլ համաձայնությունը տաք, տրակտորները կբերենք գյուղ, կսկսենք նոր ճանապարհը կառուցել։ Ասել է ճանապարհը կառուցենք, որ էդ հանձնելիքը հանձնենք: Ժողովուրդը չի համաձայնել, ընդամենը 3-4 հոգի են համաձայնել, ասել են՝ մենակ թե, պատերազմ չլինի»,- նշեց Ղազարյանը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40