Կկարողանա՞ նոր կառավարությունը Շաքեի ջրվեժն ազատագրել գերությունից

15.02.2013 13:37
2628

Մի խումբ սիսիանցիներ «Սյունյաց երկրին» հղած նամակում ափսոսանք են հայտնում,
որ նախընտրական քարոզչության նպատակով Սիսիան այցելած Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը չեն կարողացել մասնակցել, թեեւ դրա համար շատ ջանք են գործադրել: Նրանք ընդամենը մեկ հարց ունեին Սերժ Սարգսյանին:

Ահավասիկ` «Պարոն նախագահ, վերընտրվելու դեպքում Դուք կկարողանա՞ք գերությունից
ազատագրել Սիսիանի հրաշալիքը` Շաքեի ջրվեժը, թե՞…»: Նամակագիրները հույս ունեին, որ
Աղասի Հակոբջանյանը` երկրորդ անգամ Սիսիանի քաղաքապետ նշանակվելուց հետո, վեր կկանգնի
անձնական շահից եւ գոնե ջրվեժի հարցում նախապատվություն կտա Սիսիանի ընդհանրական շահին: Բայց… Ինչպես արդեն երեւում է, նա չի պատրաստվում հրաժարվել Շաքեի ջրվեժի տիրակալը լինելուց, քանի որ ջրվեժի ջուրն օգտագործում է սեփական հէկն աշխատեցնելու եւ անձնական եկամուտներ ստանալու համար: Սիսիանցիները, պարզվում է, խնդրո հարցով դիմել էին նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Վերջինս խոստացել էր, որ Շաքեի ջրվեժը կազատագրի նվաճողներից:
Սակայն շատ շուտով ակնհայտ դարձավ, որ վարչապետն ի վիճակի չէ լուծելու սիսիանցիներին
մտահոգող այդ հարցը, ինչի համար էլ մարդիկ «Սյունյաց երկրի» միջոցով դիմում են ՀՀ նախագահ
Սերժ Սարգսյանին:


Իսկ ի՞նչ է մտածում այդ կապակցությամբ Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը,
ով ջրվեժի ջուրն օգտագործող հէկի փայատերերից մեկն է: Հարցին նա պատասխանել է դեռեւս
2011թ. հունիսի 30-ին «Սյունյաց երկրին» տված հարցազրույցում: Անկողմնակալ լինելու
համար բերում ենք նրա պատասխանի ամբողջական տեքստը: Ահա` «1998-ին Շաքեի հէկը ձեռք
է բերել «Հակոբջանյան եւ Գալստյան հէկ» ՍՊ ընկերությունը: Մրցույթի պայմաններին համապատասխան հէկը պետք է աշխատի 1.8 խորանարդ մետր վայրկյան ջրով եւ պետք է արտադրի 840 կվ/ժ էլէներգիա:

Կառավարության կողմից հաստատված այդ պայմաններով էլ ՍՊԸ-ն պետք է աշխատի: Մինչդեռ կան
մասնագիտական չափագրումներ, գնահատումներ, ըստ որոնց` հէկն առայսօր աշխատում է (միջին
հաշվով) 1.3 խորանարդ մետր վայրկյան ջրով: Շաքեի աղբյուրից ընդհանուր առմամբ դուրս
է գալիս մոտ երկու խորանարդ մետր վայրկյան ջուր: 1.3-ն ուղղվում է հէկին, մնացածն օգտագործվում է Սիսիան քաղաքի, ինչպես եւ մի քանի գյուղերի խմելու եւ ոռոգման ջուր մատակարարելու նպատակով: Ինչո՞ւ ջրվեժը չի բանում ամբողջ օրը: Իհարկե, ջուր չլինելու պատճառով: Եթե հէկը գնվել է պետությունից եւ գնվել է որոշակի պայմաններով, եթե հէկը պարտավորություն չի կրում ջրվեժի շուրջօրյա աշխատանքի համար, եթե հատկացված ջուրը չի բավարարում հէկը սահմանված հզորությամբ աշխատեցնելու համար, ապա ինչո՞ւ պետք է անընդհատ մեղադրանքներ հնչեցնել ՍՊ ընկերության հասցեին: Այդ ամենով հանդերձ, սակայն, ՍՊԸ-ն հարցը դիտում է այլ տեսանկյունից:

Մի բան կարող եմ ստույգ ասել` չկա մի մարդ, որ ջրվեժը դիտելու ցանկություն ունենա եւ այն չդիտի, եւ մենք հնարավորություն չտանք նրան: Շատ լավ հասկանում ենք, որ Սիսիան եկող զբոսաշրջիկը գալիս է նաեւ ջրվեժի համար… Խնդրեմ, նայեք հէկի օպերատիվ գրանցումների մատյանը: Օրական միջին հաշվով 5-10 անգամ հարկադրված կանգնեցվում են ագրեգատները,
ինչը ոչ թե ֆինանսական, այլ տեխնիկական խնդիրներ է առաջ բերում հէկի աշխատանքում (ոչ
ցանկալի հիդրավլիկ հարվածներ, էլեկտրական անջատումներ եւ այլն): Այդ է իրականությունը,
մնացած բոլոր խոսակցությունները` արգելքների, դրամահավաքության մասին, ծիծաղելի են
պարզապես»:

Առաջին հայացքից ե՛ւ պահանջատեր սիսիանցիները, ե՛ւ ջուրն օգտագործող Աղասի
Հակոբջանյանը ճիշտ են յուրովի: Սակայն… Սա այն իրավիճակն է, որից դուրս գալու մեկ ելք
կա, որքան էլ պատճառաբանությունները հիմնավոր լինեն: Իսկ ելքը հետեւյալն է` ջրվեժը
պետք է անհապաղ ազատագրվի եւ վերադարձվի հայ հանրությանն ու զբոսաշրջիկներին, խանգարող-խոչընդոտող որոշումներն ու պայմանագրերն էլ պետք է վերանայվեն ու չեղյալ հայտարարվեն: Աղասի Հակոբջանյանն էլ պետք է լինի մեր առաջարկած ելքի ջատագովը, այլապես ծիծաղելի կլինեն (եթե արդեն ծիծաղելի չեն) Սիսիանի ու սիսիանցու թասիբի մասին նրա` անընդհատ հնչող ճամարտակությունները:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը 2024-ի 9 ամսում 8 մլրդ 134 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել

23.11.2024 10:58

Նման զենք աշխարհում ոչ ոք դեռ չունի ․ Պուտինը՝ «Օրեշնիկի» մասին

22.11.2024 23:48

Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան

22.11.2024 23:25

Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյան

22.11.2024 23:09

ՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը

22.11.2024 23:00

Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշակի հարցեր կարող է դնել հանրաքվեի. վարչապետի հարցազրույցը Հանրային ՀԸ-ին՝ 22:10-ին

22.11.2024 20:34

ՃՏՊ Սիսիան-Կապան ավտոճանապարհին․ կա զոհ

22.11.2024 19:59

Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)

22.11.2024 19:31

Մոսկվայի կողմից նոր սպառազինության կիրառման ֆոնին Կիևը դաշնակիցների աջակցությունն է ակնկալում

22.11.2024 19:05

Ադրբեջանին վերադարձված գյուղերում Բաքուն մտադիր է նոր սահմանային ուղեկալներ կառուցել

22.11.2024 16:18

Բաքուն ՀՀ-ի հետ սահմանազատված գյուղերում հսկման տեսախցիկներ է տեղադրել

22.11.2024 15:41

Իրանն, ի պատասխան ԱԷՄԳ-ի որոշման, քայլեր կձեռնարկի`«բարձրացնելու հարստացված ուրանի արտադրությունը»

22.11.2024 14:23