ԿԽՄԿ առաքելությունը աջակցություն տրամադրելու նպատակով սկսում է ներքին տեղահանված ընտանիքների գրանցման 2-րդ փուլը

08.10.2021 17:15
1199

ԿԽՄԿ-ի առաքելությունը սկսում է Ստեփանակերտում բնակվող 0-17 տարեկան երեխաներ ունեցող ներքին տեղահանված ընտանիքների գրանցման 2-րդ փուլը՝ աջակցություն տրամադրելու նպատակով:

ԿԽՄԿ առաքելությունը աջակցություն տրամադրելու նպատակով սկսում է ներքին տեղահանված ընտանիքների գրանցման 2-րդ փուլը

 Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին հաղորդեց Լեռնային Ղարաբաղի ԿԽՄԿ առաքելության տեղեկատվության բաժնի պատասխանատու Էթերի Մուսայելյանը:

«Գրանցվելու նպատակով ԿԽՄԿ գրասենյակ կարող են այցելել այն ընտանիքները, որոնց բնակության վայրը Լեռնային Ղարաբաղն էր՝ սկսած ս․թ․ հուլիսի 1-ից, կամ նրանք, ովքեր լինելով Լեռնային Ղարաբաղի տարածքում մինչ նշված ամսաթիվը, 1-ին փուլի մասին իրազեկված չեն եղել:

Իսկ այն ընտանիքները, որոնք ս․թ․ օգոստոս ամսում արդեն իսկ ստացել են աջակցություն երեխաների համար, հավելյալ գրանցման կարիք չունեն, բացառությամբ նորածին երեխաների՝ ծնված ս․թ․ հուլիսի 1-ից հետո:

Գրանցումը տեղի կունենա հոկտեմբերի 25-ից 29-ը ներառյալ՝ ժամը 9:00-ից մինչ 18:00-ն՝ ԿԽՄԿ գրասենյակում՝ Ս. Դավիթ 69 հասցեում, բացառությամբ շաբաթ և կիրակի օրերի:

Երեխաների ծնողներից մեկը պետք է ներկայանա գրանցման վայր երեխաների ծննդյան վկայականների բնօրինակներով, ծնողների անձնագրերով և ծնողներից մեկին պատկանող գործող բանկային հաշվեահամարով», - նշեց Է. Մուսայելյանը: Հավելյալ տեղեկությունների համար քաղաքացիները կարող են զանգահարել 097-26-11-13 հեռախոսահամարին:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40