ԿԽՄԿ-ի միջնորդությամբ 11 բուժառու Արցախից տեղափոխվել է Հայաստան

18.08.2023 14:59
767

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ 11 բուժառու Արցախից Հայաստան է տեղափոխվել՝ մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը։

«Օգոստոսի 18-ին ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 11 բուժառուներ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 9 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։

«Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 27 երեխա, 8-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 82 հիվանդ, 4 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. որից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանը 2022 թվականի դեկտեմբերից բնապահպանական կեղծ հիմնավորումներով սահմանափակել էր երթևեկությունն Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհով՝ Լաչինի միջանցքով։ Սկզբնական շրջանում, այնուամենայնիվ, ՌԴ խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ որոշակի հումանիտար օգնություն Լեռնային Ղարաբաղ հասնում էր, սակայն Լաչինի միջանցքի երթուղին փոխելուց հետո՝ 2023 թվականի ապրիլին, Ադրբեջանն ապօրինի անցակետ է տեղադրել միջանցքում, իսկ հունիսի 15-ից ամբողջությամբ արգելափակել է երթևեկությունը միջանցքով։ Միջանցքի ամբողջական արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչությունը բախվում է էթնիկ զտման ենթարկվելու սպառնալիքին։ Լեռնային Ղարաբաղի բնակչությունն ամբողջությամբ զրկված է սննդի, վառելիքի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումներից։ Օրերս Արցախում նաև սովամահության, չնծված երեխայի մահվան դեպքեր էին գրանցվել։ 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40