ԿԽՄԿ-ն Ադրբեջանում պահվող հայ գերիներին վերջին անգամ այցելել է հունիսին. Ամատունի

30.07.2025 18:33
467

Ադրբեջանում պահվող 23 հայ գերիների հետ վերջին տեսակցությունը և նրանց վերջին կապն ընտանիքների հետ կազմակերպվել է այս տարվա հունիսին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Թե հաջորդ այցը երբ կլինի, հայտնի չէ։

«Այս պահին դեռևս չկա որևէ հաստատում հերթական այցի առնչությամբ՝ Ադրբեջանի Կարմիր խաչի գրասենյակի հետագա գործունեության խնդիրների հետ կապված», – ասաց նա։

Անդրադառնալով Բաքվի այն հայտարարությանը, որ մտադիր է փակել Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչությունը` Ամատունին հայտնեց, որ այն դեռևս չի փակվել, բայց գտնվում է փակման շեմին։ Նա հավելեց` Կարմիր խաչը հումանիտար հարցերի շուրջ բանակցում է Ադրբեջանի իշխանությունների հետ՝ ներառյալ Ադրբեջանում կալանավորված անձանց այցելությունների հարցերով։

Հիշեցնենք` ըստ պաշտոնական տվյալների` Բաքվում պահվում է 23 հայ, որոնցից 5-ը գերեվարվել են 2020 թվականին, իսկ մյուսները` 2023 թվականին։ 23 անձից 7-ի մասով արդեն իսկ դատավարություններն ավարտվել են, կան մեղադրական վճիռներ։

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22