ԿԽՄԿ ներկայացուցիչները դեկտեմբերի 24-ին և 25-ին տեսակցել են Ադրբեջանում պահվող հայերին

26.12.2025 11:19
416

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեկտեմբերի 24-ին և 25-ին տեսակցել են Ադրբեջանում պահվող հայերին, «Ազատությանը» հայտնել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունին:

Նա նշել է, որ այցելող թիմի կազմում նաև բժիշկ է եղել:

«Ըստ ընթացակարգերի՝ կազմակերպության տեսակցության ընթացքում ինչպես նախկինում, այնպես էլ այս անգամ, իհարկե, ուշադրության կենտրոնում են եղել առողջական հարցերը, անձանց, իրենց հանդեպ վերաբերմունքը և պահման պայմանները», – ասել է Ամատունին:

Ընտանիքների կողմից ծանրոցներ չեն փոխանցվել, այցը սահմանափակվել է կազմակերպության առանձնազրույցներով, ընդհանուր գնահատականով:

Բաքվում գերության մեջ գտնվող Վիգեն Էուլջեքչյանի իրավաբանական ներկայացուցիչ Մարիա Լուսիանա Մինասյանը X-ի իր միկրոբլոգում հայտնել էր, որ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտենի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներն այցելել են Վիգենին։

Մինասյանը հայտնել է, որ ԿԽՄԿ ներկայացուցիչները Վիգեն Էուլջեքջյանին սնունդ, ծխախոտ և անձնական իրեր են փոխանցել։

«‎Վիգեն Էուլջեքջյանը կարողացավ զանգահարել անցյալ շաբաթ։ Սուրբ Ծննդյան զանգի ժամանակ նա, կարծես, ավելի լավ տրամադրությամբ էր, ինչը որոշակիորեն հանգստացրեց և մխիթարություն բերեց իր ընտանիքին երկարատև դադարից հետո»,- գրել է Մինասյանը։

Ավելի վաղ Լինդա Էուլջեքչյանը ահազանգել էր ամուսնու առողջական ծանր վիճակի մասին։ Վիգեն Էուլջեքչյանը տառապում է ուժեղ ցավերից, զրկված է բժշկական օգնությունից և նույնիսկ ինքնասպանության փորձ է արել։

Գերիների վիճակը վատթարացել է նաև Կարմիր խաչի կապի ընդհատման պատճառով, ինչը նրանց թողել է լիակատար մեկուսացման մեջ։ 2025-ի սեպտեմբերի 2-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հայտարարություն տարածեց, որ դադարեցնում է գործունեությունը Ադրբեջանում։

Դեկտեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ Լինդա Էուլջեքչյանը (Իման Արուս), բաց նամակով դիմել է Ադրբեջանի առաջին փոխնախագահ, Իլհամ Ալիևի տիկին Մեհրիբան Ալիևային՝ խնդրելով ներում շնորհել ամուսնուն։

Ադրբեջանն առևանգել ու շինծու մեղադրանքներ է ներկայացրել նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40