Կլինեն մարզային համակարգողներ. դպրոցների կառավարումն անցնում է նախարարությանը

03.07.2026 12:04
539

«Հանրակրթության մասին» օրենքում կատարված փոփոխություններով, մոտ մեկ տարի առաջ որոշեցին, որ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից բոլոր հանրակրթական հաստատությունները մարզային ենթակայությունից անցնելու են ԿԳՄՍ նախարարության ենթակայության տակ: 2027 թվականի սեպտեմբերի 1-ից Երեւանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցները նույնպես կգործեն ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ։

Այդ որոշումն այն ժամանակ բավականին աղմուկ բարձրացրեց, կրթության համակարգում, մարզպետարաններում եւ ԿԳՄՍՆ-ում իրարանցում առաջացավ, որովհետեւ Երեւանից` նախարարությունից բոլոր 1400 դպրոցների ընթացիկ կառավարումն իրականացնելը շատ բարդ է լինելու: Նախարարությունից հայտնում են, որ լինելու են մարզային համակարգողներ, որոնք կապող օղակ կլինեն նախարարության եւ դպրոցների միջեւ, կաջակցեն ընթացիկ աշխատանքների կազմակերպմանը, կապահովեն արդյունավետ հաղորդակցությանը եւ կնպաստեն առաջացող հարցերի արագ ու հասցեական լուծմանը։

Հիշեցնենք նաեւ, որ այս իշխանությունը որոշել է մինչեւ 2028 թվականը լուծարել մարզպետարանները: Մարզպետարանների կրթության, մշակույթի, սպորտի վարչություններում աշխատում է 4-ական աշխատակից։ Մենք Արագածոտնի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Գալուստ Թադեւոսյանից հետաքրքրվեցինք՝ աշխատակիցների կրճատում լինելո՞ւ է իրենց մոտ։

Նա նաեւ ընդգծեց, որ ավագ դպրոցների վարչատնտեսական մասի գործառույթները, որոնք այս պահին ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ են, եւս անցնելու են մարզային ենթակայության ներքո, իսկ մարզպետի աշխատակազմն այս պահի դրությամբ շարունակելու է ակտիվ մասնակցություն ունենալ տնօրենի նշանակման, առարկայական օլիմպիադաների, մշակութային ու մարզական միջոցառումների կազմակերպման եւ մի շարք այլ աշխատանքներում։

Մեզ հետ զրույցում Տավուշի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Մերուժան Հարությունյանը նշեց, որ այդ պահի դրությամբ կրճատելու վերաբերյալ խոսակցություններ չկան, բայց չբացառեց, որ առաջիկայում նման անհրաժեշտություն կլինի․ «Ենթադրում եմ, որ կադրերի բաժնում ինչ-որ հաստիք կկրճատվի՝ կապված տնօրենների մրցույթների հետ։ Կարծում եմ՝ մարզպետարաններում էլ այս փուլում նոր հաստիքներ չեն ավելանա, այլ աշխատանքի բաժանում կանեն՝ տարբեր աշխատակիցների վրա կդրվի տարբեր մարզերի կուրացիա անելու հարցը։ Նման մի լուծում պետք է գտնեն, որպեսզի կարողանան մեզ հետ համատեղ աշխատել։ Առաջին փուլում նման լուծում կտրվի, կարծում եմ, որովհետեւ դժվար է ինչ-որ նոր մարդ բերել դնել, բացի այդ, հեռավորության հարց կա, իրենք Երեւանում են, մենք՝ այստեղ, տեղում ենք, մարդկանց ճանաչում ենք, ու էնպես չէ, որ ձեռքներս կլվանանք, մի կողմ կքաշվենք։ Չէ, մենք էլ կօգնենք, կաջակցենք, որքանով որ կարողանանք։ Կարո՞ղ է մենք չհետեւենք ուսումնական բովանդակության ճիշտ իրականացմանը, անպայման ենք հետեւելու, ո՞նց կարող ենք թողնել»։

ՀՐԱՊԱՐԱԿ
 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40