Կներդրվի հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների վերադարձի էլեկտրոնային հարթակ

27.08.2021 10:33
1114

ՊԵԿ զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրով նախատեսվում է ստեղծել հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների վերադարձի էլեկտրոնային հարթակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից:

Ինչպես նշվում է Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ, շահագրգիռ պետական մարմինների և կազմակերպությունների հետ անցկացվել են մի շարք քննարկումներ՝ էլեկտրոնային հարթակի ստեղծման հնարավորությունների բացահայտման և անհրաժեշտ լուծումների մշակման ուղղությամբ։

Էլեկտրոնային հարթակի ներդրման շրջանակներում նախատեսվում է, որ շահառուները եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով անհրաժեշտ փաստաթղթերը հարկային մարմին կներկայացնեն միայն առաջին անգամ։  Եկամտային հարկի վերադարձից օգտվելու իրավունքի հաստատումից հետո նրանք հնարավորություն կունենան օգտվել եկամտային հարկի վերադարձի էլեկտրոնային հարթակից։

Մասնավորապես, շահառուներն էլեկտրոնային հարթակի միջոցով հաշվետու եռամսյակների համար կգեներացնեն եկամտային հարկի վերադարձի մասին դիմումները, իսկ եկամտային հարկի վերադարձի համար անհրաժեշտ այլ տեղեկությունները (այդ թվում՝ վարկառուի կողմից վճարված տոկոսների գումարների մասին) հարկային մարմինն էլեկտրոնային եղանակով կստանա համապատասխան կազմակերպություններից։

Շահառուները, բացի էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումից, հարկային մարմին այլ փաստաթղթեր չեն ներկայացնի, միաժամանակ, էականորեն կկրճատվի եկամտային հարկի վերադարձի ժամկետները։ Այսպես, ներկայումս գործող 19 աշխատանքային օրվա փոխարեն էլեկտրոնային հարթակի ներդրման արդյունքում եկամտային հարկի գումարները կվերադարձվեն դիմումները ներկայացվելուց հետո առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում։

ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ էլեկտրոնային հարթակի գործարկումը նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից։

Մինչ էլեկտրոնային հարթակի գործարկումը, հիփոթեքային վարկի տոկոսների վերադարձը պատշաճ և սահմանված ժամկետներում իրականացնելու նպատակով,  ՊԵԿ նախագահի հանձնարարությամբ, հաշվի առնելով շահառուների թվաքանակի աննախադեպ աճը, վերանայվել են ներկայումս գործող ընթացակարգերը։

Որոշում է կայացվել հոկտեմբերի 1-ից հետո շահառուների կողմից ներկայացվող փաստաթղթերը ուսումնասիրել և գումարների վերադարձը իրականացնել կենտրոնացված կարգով՝ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության կողմից։ Վարչությանը կից կստեղծվի մասնագիտական խումբ, որը բացառապես իրականացնելու է տոկոսագումարների վերադարձի գործընթացը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40