Կոչ եմ անում այդ մարդկանց ՝ չհատեն Արցախի սահմանը. Վիտալի Բալասանյանը՝ «Սասնա ծռերի» մասին

30.03.2019 21:24
769

 

 

 

 

 

 

 

 



Ես որևէ նախագահի կամ Սերժ Սարգսյանի հրավերով, կամ կանչով  չեմ հայտնվել Երևան գնացել 2016թ., երբ «Սասնա ծռերը» գտնվում էին ՊՊԾ գնդում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ նշելով, որ ինքը չէր կարող անտարբեր մնալ Երևանում այդ օրերին տեղի ունեցող իրադարձություններին։

«Եվս մեկ անգամ շեշտեմ, ես որևէ նախագահի չեմ ծառայել, որևէ անձի չեմ ծառայել ու չեմ ծառայի իմ երկրին, իմ հայրենիքին։ Մենք ունենք մեկ հայրենիք ու երկու հայկական հանրապետություն. ինձ համար հավասար հարթության վրա են։ Երբ Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում՝ անկախ իմ զբաղեցրած դիրքից, պաշտոնից, եղել են ծանրագույն կամ վատագույն ժամանակներ, ես հայտնվել եմ այն տեղում, որտեղ պետք է իմ քաղաքացիական պարտքը կատարեի։ Եվ նույնը 1999 թվականի հոկտեմբերի 27–ին, արդեն իսկ 28-ին եղել եմ Երևանում։ Ինչքանով եմ կարողացել իմ լուման ներդնել, որպեսզի այդ պայթունավտանգ իրավիճակը հանգստացնենք, թող գնահատական տան նրանք, ովքեր լսել են կամ տեսել են իմ արածը։ Նրանք, ովքեր ատելությամբ են լցված եղել Հայաստանի Հանրապետության իշխանությունների դեմ, իհարկե, իմ գործողությունները նրանք որակել են, որ ես բռնեցի, հանձնեցի։ Ես այն ժամանակ էլ էի համոզված, որ այդ մարդկանց համար ես կլինեմ այն բացասական մարդը, որ իբրև «հերոսներին» է բռնել տվել։ Իհարկե, իմ իմիջի վրա դա ազդել է։ Բայց այնպես չէ, որ ես պետք է իմ իմիջը բարձր պահելու համար  հեռու կանգնեի այդ գործընթացից»,– ասաց նա՝ անդրադառնալով այն հարցին, թե որքանով «Սասնա ծռերի» հետ կապված իրավիճակը կարող է ազդել Արցախի նախագահի առաջիկա ընտրություններում իր հնարավորությունների վրա։

Վիտալի Բալասանյանի խոսքով՝ ինչպես այն ժամանակ, այժմ էլ ինքը պնդում է, որ «Սասնա ծռերն» ահաբեկիչներ են։

«Սասնա ծռերի գործողությունը ահաբեկչական գործողություն է։ Ես ասեմ ավելին, նրանք պետության դեմ ոտնձգություն են արել։ Գրավել են պետական նշականություն ունեցող օբյեկտ, որը հասարակական կարգի պահպանության պատասխանատու է։ Կատարել են սպանություններ, կատարել են ոտնձգություն հանրային պետական սեփականություն հանդիսացող գույքի նկատմամբ՝ թե՛ հափշտակություն, թե՛ վնաս։ ՊՊԾ գնդի հարակից տարածքում, կարող եմ ասել, գուցե մի քանի տասնյակից ավելի բնակարաններ այդ օրերին դատարկ էին։ Այսինքն՝ ահաբեկել են բնակչությանը։ Դուք պատկերացրեք՝ կրակոցներ, և այդ մարդիկ ինչպես էին փախուստի դիմել այդ տարածքից։ Արդյոք դա ահաբեկչական գործողություն չէ՞ր։ Ինչո՞ւ եմ ասում ահաբեկիչներ. եթե այդ մարդիկ հերոսացնում են նրանց, այսօր և երեկ, ապա ինչո՞ւ րոպե անց չհայտնվեցին, այսպես կոչված, այդ «Սասնա ծռեր» կոչեցյալ զինված խմբի կողքին։ Ոչ թե նկուղներից բարձրաձայնեին և առ այսօր հերոսացնեին։ Դրանք հարցերի շարաններ են, որոնք չունեն պատասխան։ Մեր մոլորակի վրա ցանկացած պետությունում նմանատիպ գործողության պատասխանը բոլորին ոչնչացնելն էր, ոչ թե վնասազերծելը։ Փոխարենը այդ 30 և ավելի մարդիկ շնորհակալություն հայտնեին, նախ՝ ինձ, որովհետև ես միջնորդը հանդիսացա այդ բանակցությունների, իսկ կարևորը, պետությունից, ժողովրդից ներողություն խնդրեին, հակառակը՝ այսօր Վիտալի Բալասանյանը դարձել է թշնամի, դարձել է «հերոսներին» հանձնողը և այլն»,– ասաց նա։

Վիտալի Բալասանյանը նշեց, որ ինքը դեմ էր «Սասնա ծռերի» համաներմանը։

«Որովհետև այդ մարդիկ առ այսօր գոնե չեն զղջացել իրենց արարքի համար։ Գոնե, ես մեկից չլսեցի մեկ բառով՝ ներողություն խնդրեր այդ զոհված ոստիկանների ընտանիքի անդամներից կամ երեխաներից։ Ես չլսեցի՝ որևիցե մեկը ներողություն խնդրեր այն բնակիչներից, որոնք, այսպես ասած՝ տեռորի ենթարկված իրենց տներից դիմել են փախուստի։ Մի՞թե սա է մեր ժողովրդի գնահատականը։ Մենք, իհարկե, պետք է,  րոպե առաջ ոչնչացնեինք այդ ահաբեկչական խմբին։ Եվ այսօր բոլոր լրատվամիջոցներին խորհուրդ եմ տալիս, կոչ եմ անում ու պահանջում եմ, ընդհուպ, եթե անհրաժեշտ է, կարող ենք մենք, որպես քաղաքացի, հրամայել. մի՞թե բարոյական  իրավունք ունեն ահաբեկիչներին հրավիրել ստուդիա և քննարկել Ղարաբաղի հարց, Հայաստանի ներքաղաքական հարց, արտաքին քաղաքականության հարց, տնտեսության հարց։ էս ու՞ր եք գնում ժողովուրդ, այսինքն՝ ահաբեկի՞չն է Ղարաբաղի հարցով տեսակետ, կարծիք հայտնում։ Եվ մենք տեսնում ենք, այս վերջին ժամանակներս, «Սասնա ծռերի» անդամներից, ժամանակ առ ժամանակ, լինում են Արցախում, և կոչ են անում հեղափոխության։  Մենք բոլորին վերահսկում ենք, մեզ համար տեսանելի է, բոլորին լսում ենք։ Առ այսօր՝ Հայաստանի և Արցախի Հանրապետության իշխանությունները որևէ քայլ չեն արել։ Նորից ուզում են պրովոկացիա անել, այդ պրովոկացիան այդ խմբի վրա է։ Պրովոկացիան արել են իրենք, որովհետև, երբ իրենք մոտեցել են մեր պոստին, հարցրեք այդ մարդկանց՝ թե ինչ բառեր են ասել այդ ոստիկաններին։ Երբ, որ իրենք ազնիվ կլինեն, կասենք, թե այդ ծեծուջարդը ինչի հետևանք էր։ Հենց այնպես չի եղել այդ ծեծուջարդը։ Ես որևէ մեկի ծեծուջարդը չեմ արդարացնում։ Ամեն ինչն էլ մեր երկրում՝ օրինական հիմքերի վրա պետք է լինի։ Բայց ասել՝ ես միշտ ճիշտ եմ, կողքինս կամ դիմացինս սխալ են՝ ամոթ է մեզ համար։ Նրանք Արցախում համախոհներ չունեն։ Արցախցիները հյուրասեր մարդիկ են։ Ցանկացած անգլիացի, ընդհուպ՝ Թուրքիայից, մենք այստեղ ժամանակ առ ժամանակ ազգությամբ թուրք, ռուս, տարբեր ազգերի ընդունում ենք ու լսում ։ Կոչ եմ անում այդ մարդկանց, ովքեր ասում են՝ Արցախի Հանրապետությունը մարզ է՝ չհատեն սահմանը։ Մենք ունենք մեկ հայրենիք, երկու հայկական հանրապետություն, ովքեր ընդունում են այս տարբերակը, մենք պատրաստ ենք բոլորին ընդունել։ Իսկ նրանք, ովքեր կփորձեն կամ փորձում են կոչեր անել, որ պետք է հեղափոխություն անեն, որ պետք է իշխանափոխություն անեն Արցախում, ես նրանց խորհուրդ կտայի ընդհանրապես ձեռնպահ մնալ, և չխառնվել Արցախի ներքաղաքական և արտաքին քաղաքական հարցերին»,– ասաց նա։

news.am

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից նույնպես պատասխանել են Փաշինյանին

24.12.2024 12:04

Խորհուրդ ենք տալիս նրան բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ, ովքեր 5 անգամ հայտարարել են՝ որ սկզբունքների հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

24.12.2024 12:01