Կոչ եմ անում համակերպվել աղմուկի հետ. Անդրեասյանը` 7–րդ դասարանի պատմության դասագրքի մասին

25.10.2023 20:03
969

Անդրեասյանն ընդգծեց, որ պատմության դասագրքում ներառված ընդհանուր մոտեցումները չեն սրբագրվելու, քանի որ դրանք են կրթական բարեփոխումների առանցքը։

Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած 7–րդ դասարանի պատմության դասագրքում խեղաթյուրվել են պատմական իրողություններ, և հեղինակը հաճախ իր դիտարկումները ներկայացնում է որպես պատմական իրողություններ։ Ազգային ժողովում ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

«Հանրակրթական նոր չափորոշիչով ստեղծված այդ դասագրքից ծնողների, մանկավարժական և մասնագիտական շրջանակների բողոքները շատ են։ Դասագրքում քիչ չեն նաև քերականական սխալները»,– ընդգծեց պատգամավորը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ի պատասխան բավականին կոշտ արձագանքեց` նշելով, որ կրթական բարեփոխումների հենց սկզբից չի դադարում աղմուկը, ու այն ավելի շատ թիրախավորված ու նպատակաուղղված արշավ է։

«Այո, դասագրքում կան արժեբանական փոփոխություններ։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ մեր դպրոցում ամենամեծ արժեքը և առանցքը, որի շուրջ պետք է կառուցվի կրթությունը դա պետությունն է։ Պատմություն առարկայի դասավանդման հիմնական նպատակը պատմական մտածողության ձևավորվումն է։ Պատմությունը բազմաշերտ երևույթ է` ամենատարբեր աղբյուրներ համադրելու, վերլուծելու համար, ինքնուրույն դատողություններ ու վերլուծություններ անելու համար, որոնք այնքան բացակայում են մեր` «հուռա հայրենասիրություն» պաթոսի մեջ, որի մեջ տարիներ շարունակ ողողված է եղել մեր դպրոցը, որից շատ դժվար է լինելու նաև ազատելու մեր դպրոցը»,– հայտարարեց նախարարը։

Անդրեասյանը կոչ արեց բոլորին` համակերպվելու այդ աղմուկի հետ և ևս մեկ անգամ ընդգծեց, որ պատմության դասագրքում ներառված ընդհանուր մոտեցումները չեն սրբագրվելու, քանի որ դրանք են կրթական բարեփոխումների առանցքը։

Միաժամանակ նա նշեց, որ տեխնիկական վրիպակներն ու փաստական անճշտությունները կճշտվեն ու կուղղվեն արդեն հանրակրթական դպրոցների 2–րդ կիսամյակում։

Հավելենք, որ Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած 7–րդ դասարանի պատմության դասագրքում տեղ գտած շատ դրույթներ վրդովմունք են առաջացրել հայ հասարակության և մասնագետների մոտ։ Սոցիալական ցանցերում մարդիկ իրենց բողոքն են արտահայտել փաստերի խեղաթյուրման վերաբերյալ և ստորագրահավաք սկսել` պահանջելով շրջանառությունից հանել գիրքը։

armeniasputnik.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40