Կոչումդ շնորհավոր, գործի նվիրյալ

27.12.2018 15:58
1474

Կապանում աթլետիկան ունի տասնամյակների պատմություն, եւ այդ ժամանակահատվածում արձանագրվել են բազում հաջողություններ, ծնել սպորտի նվիրյալներ, հաջողության հասած մասնագետներ, վառ անհատականություններ, որոնք մեծ հետք թողել Կապանի սպորտային տարեգրության մեջ: Նրանցից է Կապանի աթլետիկայի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Արսեն Պետրոսյանը, մարդ, ով անսահման նվիրվածությունն իր սաներին տալով՝ ջանք ու եռանդ չի խնայել՝ բարձր արդյունքի հասնելու եւ կապանյան աթլետիկայի պատիվը բարձր պահելու համար, ինչպես հանրապետական, այնպես էլ միջազգային մրցահարթակներում:

Մարզչական գործունեության ընթացքում Արսեն Պետրոսյանը ունեցել է բազում հաջողություններ ու ձեռքբերումներ. նրա սաների նվաճումների շնորհիվ նա 2002թ. արժանացել է ՀՀ վաստակավոր մարզչի կոչման:

Բացի նրանից, որ խորհրդային տարիներից ճանաչված մարզիկ էր, ապա մարզիչ ու տնօրեն, Ա. Պետրոսյանը Արցախյան պատերազմի դժվարին տարիներին լուրջ դերակատարություն ունեցավ Կապանի աթլետիկայի զարգացման գործում: Հիշում ենք, բազմիցս իր միջոցների հաշվին, երբ նոր էր ձևավորվել անկախ Հայաստանը եւ սուղ էին ֆինանսական միջոցները, նա ապահովում էր Կապանի աթլետների մասնակցությունը մրցումներին: Եվ ընդհանրապես, դրական արդյունքներ ապահովելու նպատակով ոչինչ չի խնայել, կարողացել է միջոցներ հայթայթել, ստեղծել եւ ներդրում ունենալ Կապանի աթլետիկայի զարգացման գործում: Մի խոսքով, մեր քաղաքի եւ ինչու չէ հանրապետության համար վճռական այդ ժամանակահատվածում Ա. Պետրոսյանն իրեն դրսևորեց որպես սպորտային ոլորտի բանիմաց մասնագետ եւ հմուտ կազմակերպիչ: 

Արսեն Պետրոսյանն իր մարզչական գործունեությանը չափազանց նվիրված լինելուց զատ, բարի, հոգատար, հանդուրժող, հարգված ու սիրված տնօրեն է, ով մշտապես կողմնակիցն է կոլեկտիվում խաղաղ մթնոլորտի ու միասնականությանը: Յուրահատուկ է իր էությամբ, չափազանց համեստ: Իր նվիրվածության շնորհիվ, անկասկած, արժանացել է գործընկերների կողմից  ուշադրության ու հարգանքի:

Այսօր Ա. Պետրոսյանը 60 տարեկան է եւ չնայած հասուն տարիքին՝ նրա եռանդը բնավ չի մարել, քանզի իմաստալից կյանք է ունեցել վեց տասնամյակ տարիներով չափվող ճանապարհին: Վստահ ենք, որ 60-ամյա բարձունքից մի հետադարձ հայացք է ձգելու իր անցած ուղուն՝ տարիներով ձեռք բերած փորձն ու հմտությունը երիտասարդ սերնդին փոխանցելու պատասխանատվությամբ:

Վերջերս սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի հրամանով Ա.Պետրոսյանին շնորհվեց «ՀՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պատվավոր աշխատող» կոչումը:

Բազմավաստակ անհատականության անցած ուղին, հիրավի, հայրենի քաղաքի սպորտային եզերքին նվիրելու ուսանելի օրինակ է աճող սերնդի համար: 

Կապանի աթլետիկայի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցի կոլեկտիվը ի սրտե շնորհավորում է Ա. Պետրոսյանին ծննդյան 60-ամյակի առթիվ՝ մաղթելով նրան քաջառողջություն, ընտանեկան երջանկություն, արևշատություն, երկարակեցություն, նոր ձեռքբերումներ ու հաջողություններ՝ մեծ ուժ ու եռանդ չիրականացված նպատակները կյանքի կոչելու եւ իր արժանի նպատակակետին հասնելու համար: Եղեք այդպիսին, ինչպիսին որ կաք:

 

Կապանի աթլետիկայի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցի կոլեկտիվ

 

Վերջերս լրացավ Կապանի աթլետիկայի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցի, ՀՀ վաստակավոր մարզիչ, կապանյան սպորտում անուրանալի ծառայություն մատուցած Արսեն Պետրոսյանի 60 ամյակը: Կապանի Դ. Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի կոլեկտիվը սրտանց շնորհավորում է 60 ամյակի կապակցությամբ՝ վաստակավոր մարչին, ցանկանում քաջառողջություն, բեղմնավոր աշխատանք եւ անամպ երկինք:

 

Հարգանքներով՝ Դ. Համբարձումյանի անվան մանկապատանեկան

մարզադպրոցի կոլեկտիվ

 

Արժանի կոչում

Շուրջ 30 տարի է, ինչ ճանաչում եմ Արսեն Պետրոսյանին՝ որպես հմուտ ու գրագետ մարզի: Աստվածաշնորհ, տաղանդավոր մարդը ունակ է մեկ հայացքով որակավորել մարզիկին, նրա հետ աշխատել այնպես, որ հասցնի բարձր վարպետության: Արսեն Պետրոսյանը ուրախությամբ եւ նվիրվածությամբ փոխանցվում է իր փորձը, տարիների ձեռք բերած գիտելիքները. Դրա վկայությունը նրա նվաճումներն են:

90-ական թվականներին, երբ գնդակոծվում էր Կապանը մութ ու ցուրտ օրերին պայքարում խաղաղության համար, Արսեն Պետրոսյանը ոգեշնչում ու հուսադրում էր կապանցիներին՝ իր մարզիկների նվաճած մեդալներով եւ ձեռքբերումներով:

Չբավարարվելով մեկ սպորտաձեւով՝ նա իր ընդունակություններն ու ունակությունները փոխանցում էր՝ ի նպաստ այլ մարզաձեւերի զարգացման: Մարզիչների հետ փորձի փոխանակում է իրականացրել, աջակցել սպորտային ընտանիքներին մարզական միջոցառումների ժամանակ: Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններից բազմիցս վերադարձել է հաղթանակներով: Ա. Պետրոսյանը, լավ մարզիչ լինելուց բացի, ընտանիքի լավ ամուսին է, հոգատար հայր, սիրասուն պապիկ, նվիրված ընկեր եւ պարզապես հասարակության կողմից ընդունված եւ հարգված համեստ անձնավորություն:

Շնորհավորում եմ վերջերս արժանացած բարձրագույն պարգեւդ՝ «ՀՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պատվավոր աշխատո» կոչումդ:

Եղեք առողջ: Ձեզ նորանոր հաղթանակներ…

 

Արթուր Բաղդասարյան       

Կապանի մարմնամարզության

մարզադպրոցի տնօրեն

 

 

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08