Կոմիտաս եւ Թումանյան

15.10.2019 11:51
1704

Կապանի Արամ Խաչատրյանի անունը կրող թիվ 1 երաժշտական դպրոցի դահլիճում հոկտեմբերի 14-ին կայացած համերգը նվիրված էր հայ ժողովրդի երկու մեծերի` Կոմիտասի եւ Թումանյանի 150-ամյա հոբելյաններին։ Համերգին մասնակցում էր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երեւանի Կոմիտասի  անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Դանիել Երաժիշտը. «Կապան ուխտագնացություն եմ եկել, եկել եմ ավետիս տալու մեր հանճարների հոբելյանի կապակցությամբ, եկել եմ քննություն հանձնելու իմ հարազատ քաղաքին, խոնարհվելու իմ նժդեհանշունչ ծննդավայրին եւ Խուստուփ լեռանը»։ Կոմիտասյան երգերով հանդես եկան Կապանի մանկական արվեստի դպրոցի, Արամ Խաչատրյանի թիվ 1, թիվ 2, թիվ 3 երաժշտական դպրոցների դասատուներն ու սաները։

Ըստ ամենայնի միջոցառումը վարեց մաեստրոն` հընթացս յուրաքանչյուր համարից առաջ հանդես գալով մեկնաբանություններով եւ այս կամ այն ստեղծագործության հետ կապված հիշարժան դրվագներով։ Օրինակ, նշեց, որ «Կաքավիկ» երգի բառերի հեղինակը Թումանյանն է, երաժշտությունը` Կոմիտասինը, ասել է թե` երկու հանճարները հանդիպել են միեւնույն երգի մեջ։ Մեծանուն Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտի համար հիմք է ծառայելԿոմիտասի «Քելե, քելե» երգը»։ Ընդհանրապես Կոմիտասը հայ կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր է համարվում, քանզի ոչ միայն  հայ տոհմիկ երգեր է մշակել, այլ նրա ստեղծագործություններն այդ հայ կոմպոզիտորական դպրոցի հիմքն են հանդիսացել։

Միջոցառմանը դերասան Արթուր Գաբրիելյանն ասմունքեց Թումանյանի քառյակներից`  հանդիսատեսին տեղափոխելով  մեծ լոռեցու փիլիսոփայական աշխարհը։

Միջոցառմանը մասնակցում էր Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը, ում Դանիել Երաժիշտը նվիրեց «Նարեկացի» միության կողմից այս տարում հրատարակված «Հարսանյաց ծեսն ու Կոմիտասը» գիրքը, որում տեղ գտած հարսանյաց  ծեսն ու հարսանեկան  երգերը գրառել է Կոմիտասը։

Համերգի ավարտին երախտագիտություն հայտնվեց Կապանի մանկական արվեստի դպրոցի, երաժշտական դպրոցների տնօրեններին, Կապանի համայնքապետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի առաջատար մասնագետ  Նառա Մելքումյանին եւ համերգի կազմակերպիչ  Մարինե Մնացականյանին`  միջոցառման կայացմանը նպաստելու համար։

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40