Կոնստանդին Օրբելյանն այսօրվանից կրկին Օպերային թատրոնի տնօրենն է

11.02.2020 14:27
1265

Այսօր հրավիրած ասուլիսին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանդին Օրբելյանը հայտարարեց, որ այսօրվանից կրկին Օպերային թատրոնի տնօրենն է՝ Վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը՝ վերականգնել նրան տնօրենի պաշտոնում, ինչից զրկվել էր նախկինում Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի որոշմամբ։

Դեռ 2018-ից սկսված այս պատմությունը փաստորեն հանգուցալուծվել է երեկ՝ դատարանի որոշմամբ, բայց, ինչպես շեշտեց Կոնստանդին Օրբելյանը այսօրվա ասուլիսին, նախարարության հետ 2017-ին կնքած իր աշխատանքային պայմանագիրը երեք տարով էր և ավարտվում է այս տարվա օգոստոսի 4-ին։ Իրեն դեռ հայտնի չէ, թե արդյոք պայմանագիրը կերկարաձգվի, նոր աշխատանքային պայմանագիր կստորագրվի իր հետ, թե ոչ։ Մինչ այդ, սակայն, թատրոնը կիրականացնի իր ծրագրերը, իսկ նոր ծրագրերի և թատրոնի հովանավորների հետ բանակցությունների մասին առավել կոնկրետ հնարավոր կլինի ներկայացնել արդեն նոր պայմանագիր ստորագրելուց հետո, քանի որ հովանավորները խուսափում են անկայուն միջավայրում ներդրումներ անելուց։

Կոնստանդին Օրբելյանը հավելեց, նաև, որ այս քաշքշուկների պատճառով վերջին երկու տարում թատրոնը նախարարությունից գումարներ չի ստացել, բեմադրություններ է իրականացրել և հյուրախաղերի մեկնել է իր իսկ միջոցներով, անգամ Ալեքսանդր Թամանյանի նախագծած և պատմամշակութային մեծագույն արժեք ներկայացնող թատրոնի շենքի տանիքի և օդափոխման համակարգի համար նախարարությունից գումարներ չեն հատկացվել։ Կոնստանդին Օրբելյանը հույս ունի այս խնդիրների կարգավորման հարցերը քննարկել և դրական արդյունքի հասնել վաղը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանի հետ հանդիպման ժամանակ։

azatutyun.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40