Կորեացիներին հետաքրքրում է Մեղրիի ազատ տնտեսական գոտին

30.11.2017 09:59
1361

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը նախարարությունում ընդունել է Ռուսաստանի Դաշնությունում Կորեայի Հանրապետության դեսպանության նախարար-խորհրդական Լի Վոն Ջեին եւ դեսպանության երրորդ քարտուղար Շին Սինգ Հվանին։


Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի առեւտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանի հետ ունեցած հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում, Կորեայի Հանրապետության դեսպանության ներկայացուցիչներն աշխատանքային այցով Հայաստան են ժամանել տեղում ծանոթանալու մեր երկրի ներդրումային հնարավորություններին, ուսումնասիրելու երկու երկրների տնտեսական համագործակցության հեռանկարները, այդ թվում նաեւ հարավկորեական ընկերությունների՝ Հայաստանում գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ պայմանները։ Հյուրերին հատկապես հետաքրքրել է Մեղրիի ազատ տնտեսական գոտին։


Դեսպանության նախարար-խորհրդական Լի Վոն Ջեն նշել է, որ լրացել է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների 25 տարին եւ հավելել Հայաստանի հետ տնտեսական համագործակցությունն ընդլայնելու իրենց ցանկության մասին՝ շեշտելով, որ դրա համար կան լավ նախադրյալներ, ուստի անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել եղած հնարավորությունները։      
Շնորհակալություն հայտնելով հյուրերին Հայաստանի հետ տնտեսական կապերը սերտացնելու ցանկության համար, Հովհաննես Ազիզյանը վստահեցրել է նրանց, որ նախարարությունը պատրաստ է սերտ համագործակցության եւ ջանքեր կգործադրի երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերություններն ամրապնդելու եւ զարգացնելու համար։


ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալը համառոտ ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման ընթացքը՝ ԵՏՄ անդամակցության եւ ԵՄ հետ գործակցության համատեքստում։ Հարավկորեացի դիվանագետներին տրվել է նաեւ Հայաստանի ազատ տնտեսական գոտիների վերաբերյալ հանգամանալից տեղեկատվություն, մանրամասն ներկայացվել են Մեղրիի ազատ տնտեսական գոտու հնարավորությունները։


Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության համար հեռանկարային ոլորտները, մասնավորապես նշելով դեղագործությունը, տեքստիլի, կենցաղային տեխնիկայի արտադրությունը, տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտները։


Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել միմյանց, նաեւ, հաշվի առնելով երկու երկրների գործարար համայնքների հետաքրքրվածությունը, աշխատել հայ-կորեական գործարար համաժողովների կազմակերպման ուղղությամբ։


Հանդիպմանը ներկա էին ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության ներդրումների ներգրավման եւ համակարգման վարչության պետ Վահագն Լալայանը, բաժնի պետ Արամ Վարդանյանը եւ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի առեւտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանը։

news.am
28 նոյեմբերի 2017թ.

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11