Կորկոտի փառատոն՝ Կապանի Շիկահող բնակավայրում

10.11.2022 15:07
1820

Հարգելի՛ համաքաղաքացիներ
Կապանի համայնքապետարանը նոյեմբերի 13-ին, ժամը 13:00-ին, սիրով հրավիրում է բոլոր բոլորին Կապան համայնքի Շիկահող գյուղական բնակավայր (վարչական շենքի հարևանությամբ), որտեղ կանցկացվի արդեն բարի ավանդույթ դարձած կորկոտի փառատոնը։
Ի դեպ, Կապանի համայնքապետարանի նախաձեռնությամբ և ՀՀ Կառավարության որոշմամբ կորկոտը ներառվել է ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում՝ որպես կապանյան ավանդական ուտեստ:
Փառատոնին յուրահատուկ ձևով կներկայացնենք արդեն իսկ մեր ավանդական ճաշատեսակը՝ կորկոտը, որի հիասքանչ համը փորձողը երբևէ չի մոռանա։
Փառատոնը նպատակ ունի ապահովել կապանյան ավանդական ուտեստի՝ կորկոտի ժողովրդականացումն ու հայկական մշակույթի՝ հայկական խոհանոցի ոչ նյութական արժեքների ամրապնդումը։
Փառատոնի շրջանակներում Ձեզ սպասվում են վառ տպավորություններ, բազում անակնկալներ և այս ամենը՝ համեմված ազգագրական երգ ու պարով։
Դե ինչ, սպասում ենք բոլորիդ՝ միասին համտեսելու կապանյան խոհանոցի ամենահամեղ և յուրահատուկ ուտեստներից մեկը։

 Կապանի համայնքապետարան/Kapan municipality

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40