Կորնիձորի բնակիչը զրկվել է ընտրելու հնարավորությունից

09.12.2018 16:01
1186

Թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովից ստացված տեղեկությունների համաձայն՝ Կորնիձորի բնակիչ Սեւադա Մարտիրոսյանը սահմանված ժամկետում ՀՅԴ-ի կողմից նշանակվել է Քարաշենի տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ:

Օրենքով սահմանված ժամկետում նա դիմել է Գորիսի անձնագրային բաժին, որպեսզի քվեարկելու իրավունք ստանա ըստ գտնվելու վայրի՝ Քարաշենում (ունի համապատասխան տեղեկանք՝ տրված անձնագրային բաժնի կողմից):

Դեկտեմբերի 8-ին նա ներկայացել է Քարաշենի տեղամասային հանձնաժողով. պարզվել է, որ իր անունը բացակայում է տվյալ տեղամասի ընտրողների ցուցակից:

Ճշտումների արդյունքում պարզվել է, որ Սեւադա Մարտիրոսյանը «Ելք» դաշինքի կողմից (առանց իրեն տեղյակ պահելու) նշանակվել է Կոտայքի մարզի Նոր Գեղիի տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ:

Եվ նորից, առանց իրեն տեղյակ պահելու, ընդգրկվել է Նոր Գեղիի տեղամասի ընտրողների ցուցակում, որտեղ էլ պետք է իրացներ ընտրելու իր  իրավունքը:

Ստեղծված խառնաշփոթի պատճառով ընտրողը զրկվել է ընտրելու հնարավորությունից:

ՀՅԴ-ի եւ «Ելք»-ի միջեւ նմանատիպ «թյուրիմացությունը» եզակի չէ:

Սիսիանի տարածաշրջանի Դարբաս գյուղի բնակիչ Վոլոդյա Ստեփանյանը ՀՅԴ-ի կողմից նշանակվել է այդ գյուղի տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ:

Ավելի ուշ պարզվել է, որ «Ելք»-ի կողմից, առանց նրան տեղյակ պահելու, Վոլոդյա Ստեփանյանը նշանակվել է Սիսիանի տարածաշրջանի Մուցքի տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ:

Ի վերջո Վոլոդյա Ստեփանյանը Մուցքում ինքնաբացարկի դիմում է ներկայացրել եւ մնացել Դարբասում:

«Սյունյաց երկիր»

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40