Կորոնավիրուսի պանդեմիան կարող Է ավարտվել մինչեւ հունիս. չինացի համաճարակաբան

12.03.2020 18:35
1577

COVID-19 կորոնավիրուսի պանդեմիան պատշաճ հակամիջոցների ձեռնարկման դեպքում կարող Է ավարտվել մինչեւ 2020 թվականի հունիս: Այ մասին մարտի 12-ին հայտնել Է Global Times թերթը՝ վկայակոչելով չինացի առաջատար համաճարակաբան Չժուն Նանշանին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Կարող ենք ակնկալել, որ COVID-19 համաճարակը կավարտվի մինչեւ հունիս»,-հայտարարել Է համաճարակաբանը մամուլի ասուլիսում:

Չժուն Նանշանը հավելել Է, որ Չինաստան ժամանած բազմաթիվ վարակվածների մոտ հիվանդությունն անցնում Է առանց ախտանշանների, ինչպես նաեւ նշել Է ապաքինվածների շրջանում կրկնակի վարակումների ցածր տոկոսը: Ինչպես մարտի 12-ին հայտնել Է ՉԺՀ-ի հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեն, Չինաստանում վերջին 24 ժամվա ընթացքում նոր կորոնավիրուսից զոհերի թիվն աճել Է 11-ով, վարակվածների թիվն ավելացել Է 15-ով, ապաքինվել Է եւս 1318 մարդ:

Կոմիտեի տվյալներով՝ ախտահարվածների թիվը կորոնավիրուսի հարուցած հիվանդության տարածման ողջ ժամանակաշրջանում հասել Է 80,7 հազարի, նրանցից ապաքինվել են 62,7 հազարը, մահացել Է 3169 մարդ: Թարմացված տվյալների համաձայն, վիրուսից մահացության ցուցանիշը Չինաստանում կազմում Է 3,92 տոկոս՝ մեկ օր առաջվա 3,9 տոկոսի փոխարեն: Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամում ապաքինվածների բաժինը 76,1 տոկոսից հասել Է 77,7 տոկոսի:

Ինչպես նշել են պետկոմիտեում, 31 տարածաշրջաններից հինգում հիվանդացածներ բոլորովին չկան, ախտահարվածների թիվը եւս 25 նահանգներում, կենտրոնական ենթակայության վարչական շրջաններում եւ քաղաքներում տատանվում Է մեկից մինչեւ 90: Պեկինում գրանցվել Է 93 վարակված: Հուբեյի կենտրոնական նահանգում, որտեղ շարունակվում Է հիվանդության գլխավոր օջախի վերացումը, վերջին 24 ժամվա ընթացքում մահացել Է 10 մարդ, վարակվել Է ութ, ապաքինվել՝ 1242 մարդ: Չնայած կորոնավիրուսի դեմ հաջող պայքարին, այնտեղ դեռեւս կա 14,4 հազար ախտահարված:

Երկրի մայրցամաքային մասի տարածաշրջանների մեծամասնության տարածքում արդեն մի քանի օր ամբողջովին բացակայում են վարակման նոր դեպքերը: ՉԺՀ-ի հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեի ներկայացուցիչ Մի Ֆենը հայտարարել Է, որ Չինաստանում նոր կորոնավիրուսի տարածման առավելակետն արդեն հաղթահարված Է: «Նոր տիպի կորոնավիրուսի տարածման բարձրակետը մեր երկրում արդեն անցել Է, հիվանդանալու նոր դեպքերի թիվն ավելի ու ավելի Է փոքրանում»,-Մի Ֆենի խոսքը մեջբերում Է «Սինհուա» գործակալությունը:

Չինաստանում հայտնվել Է խելացի ռոբոտ, որը կարողանում Է կոկորդից քսուք վերցնել նոր կորոնավիրուսային վարակի ախտորոշման համար, մշակումը կարող Է նվազեցնել վարակման ռիսկը բուժաշխատողների շրջանում: Ռոբոտը բաղկացած Է օձաձեւ մեխանիկական ձեռքից, երկոսպնյակ ներդիտակից, տվյալների անհաղորդալար հաղորդման սարքավորանքից եւ ինտերակտիվ տերմինալից: Քսուքը վերցնելու ժամանակ բուժանձնակազմն ստիպված Է լինում գտնվելու պացիենտի հետ սերտ շփման մեջ, ինչը մեծացնում Է վարակման վտանգը: Մշակողները համոզված են, որ նոր ռոբոտը թույլ կտա բուժաշխատողներին պաշտպանել կորոնավիրուսով վարակվելուց, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08