Կրակոցներ՝ Սյունիքի մարզում. հարազատ եղբայրները, որոնցից մեկը Ճակատեն բնակավայրի վարչական ղեկավարն է, հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

25.10.2023 15:17
1086

Երեկ՝ հոկտեմբերի 23-ին, կրակոցներ են հնչել Սյունիքի մարզում: Ժամը 23:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել «Գորիս» բժշկական կենտրոնից, որ «Որովայնի առաջնային պատի հրազենային գնդակային թափանցող վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Վարդան Մկրտչյանն ու Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետը:
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: 
Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Սյունիքի մարզի բնակիչ 38-ամյա Արա Հ.-ն է:
Մինչ իրավապահները պարզում էին դեպքի հանգամանքները, նույն հիվանդանոց «զույգ վերին վերջույթների հրազենային գնդակային շոշափող վիրավորում» ախտորոշմամբ տեղափոխվում է մի քաղաքացի:
Տեղում ոստիկանները պարզում են, որ այդ քաղաքացին Սյունիքի մարզի բնակիչ 41-ամյա Արշավիր Հ.-ն է:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ ժամը 23:30-ի սահմաններում Տաթև համայնքի վարչական տարածքում վերջիններս հանդիպել են Արշավիր Հ.-ի 32-ամյա ծանոթին (ում ինքնությունը նախաքննության շահերից ելնելով չենք հրապարակում) , որի ժամանակ այդ անձը իր մոտ պահվող հրազենով, դեռևս չպարզված հանգամանքներում, կրակոցներ է արձակել վերջիններիս Honda CRV ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով նշված անձինք ստացել են հրազենային վնասվածքներ:

Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կրակոցներ արձակած անձին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով Արա Հ.-ն Տաթև խոշորացված համայնքի Ճակատեն բնակավայրի վարչական ղեկավարն է, իսկ կասկածյալը վերջերս էր վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
© https://shamshyan.com

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22