Կրեմլում տեղի է ունեցել Ուիթքոֆ-Պուտին հանդիպումը

06.08.2025 17:34
496

Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆին: Հանդիպումը տևել է մոտ երեք ժամ, մասնակցել  են նաև նախագահի օգնական Յուրի Ուշակովը և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հանդիպումը բնութագրել է որպես «շատ օգտակար և կառուցողական զրույց»։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պատերազմն Ուկրաինայում, ինչպես նաև Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական համագործակցության հնարավոր զարգացման հեռանկարները։ Ըստ նրա՝ Ռուսաստանն ամերիկյան կողմին փոխանցել է ուղերձներ ուկրաինական հարցով և ստացել է ուղերձներ նաև Դոնալդ Թրամփից։

Սա Պուտինի և Ուիթքոֆի հինգերորդ հանդիպումն է։ Այն տեղի է ունեցել Ուկրաինայում խաղաղ կարգավորում սկսելու պահանջով Դոնալդ Թրամփի ներկայացրած վերջնագրի ավարտից երկու օր առաջ։

Ինչպես գրում է Financial Times-ը, Թրամփը սպասում է Ուիթքոֆի զեկույցին Մոսկվա կատարած այցի վերաբերյալ և կզայրանա, եթե հատուկ ներկայացուցիչը վերադառնա ձեռնունայն։

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22