Կրթօջախների ֆեյսբուքյան էջերը նախարարին շնորհավորելու համար չեն

20.02.2026 15:06
551

Փետրվարի 17-ին իր ծննդյան 45-րդ հոբելյանն է նշել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: ՔՊ-ականներն այդ օրն իրար հերթ չտալով՝ նախարարին շնորհավորական ուղերձներ էին հղում, պաթետիկ տեքստեր ձոնում եւ այլն։ Մենք նկատեցինք, որ նման գրառումներով են հանդես գալիս նաեւ մի շարք հայաստանյան դպրոցների ֆեյսբուքյան էջեր, անգամ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ֆեյսբուքյան էջը: Նկատենք, որ մեզանում սա ընդունված պրակտիկա չէ: Կրթության բազմաթիվ նախարարներ ենք ունեցել, սակայն նրանցից եւ ոչ մեկին այսպես հրապարակավ ձոներ չեն նվիրել: Ի դեպ, Ժաննա Անդրեասյանն այն նախարարն է, որը մշտապես հայտարարում է, որ դպրոցներում հովանավորչությունը, դրամահավաքը պետք է խստիվ արգելվեն, սակայն փաստացի դեմ չէ քծնանքին: Մենք առանձնացրել ենք մի քանի կրթական հաստատությունների, դպրոցների ֆեյսբուքյան էջերի շնորհավորական ուղերձները, որոնք ուղղված են տիկին նախարարին: 

Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 դպրոց. «Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշխատակազմը սրտանց շնորհավորում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին՝ ծննդյան հոբելյանի առթիվ։ Վերջին տարիներին հանրակրթության ոլորտում իրականացվող համակարգային բարեփոխումները, կրթության բովանդակային վերափոխմանն ուղղված նախաձեռնությունները եւ կառավարման նոր մոտեցումները կարեւոր դեր ունեն կրթության որակի բարձրացման, սովորողների գիտական մտածողության զարգացման եւ ժամանակակից կրթական միջավայրի ձեւավորման գործում։ Տիկին Անդրեասյանի առաջնորդությամբ հանրակրթության համակարգը քայլ առ քայլ դառնում է առավել մրցունակ, արդիական եւ միջազգային չափանիշներին համահունչ՝ ստեղծելով բարենպաստ պայմաններ պատասխանատու, գրագետ եւ մարդասիրական արժեքներով առաջնորդվող սերունդների ձեւավորման համար։ Կրթական քաղաքականության այս ուղղությունները դպրոցական համայնքներին հնարավորություն են տալիս արդյունավետ կազմակերպել ուսումնադաստիարակչական գործընթացը եւ արձագանքել ժամանակակից կրթական մարտահրավերներին։ Բախշյանական ընտանիքն ի սրտե մաղթում է տիկին Անդրեասյանին քաջ առողջություն, անսպառ եռանդ, նոր գաղափարների իրագործում եւ շարունակական հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի հանրակրթության ոլորտի զարգացման ու մեր երկրի ապագայի»:

Ի դեպ, երբեմնի ընդդիմադիր Անահիտ Բախշյանը` Յուրի Բախշյանի այրին էլ է այս բոցաշունչ ուղերձի տակ գրել. «Սրտանց շնորհավորում եմ, տիկին Անդրեասյան»:

ԵՊԲՀ. «Սրտանց շնորհավորում ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին՝ ծննդյան հոբելյանի առթիվ։

Կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու ռազմավարական մոտեցումները կարեւոր դեր ունեն ապագա բժիշկների որակյալ կրթության, գիտական մտածողության ձեւավորման եւ առողջապահական համակարգի կայուն զարգացման գործում։ Ձեր աջակցությամբ կրթական միջավայրը դառնում է ավելի մրցունակ, արդիական եւ միջազգային չափանիշներին համահունչ, ինչը նպաստում է պատասխանատու, գրագետ եւ մարդասիրական արժեքներով առաջնորդվող բժիշկների պատրաստմանը։ Ի սրտե, համալսարանական ընտանիքը մաղթում է Ձեզ քաջ առողջություն, անսպառ եռանդ եւ հաջողություն՝ ի նպաստ մեր երկրի կրթության ու առողջապահության ապագայի»:

Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 դպրոց. «Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան հ․ 139 ավագ դպրոցը շնորհավորում է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին՝ տարեդարձի առթիվ։ Դպրոցը շատ բարձր է գնահատում Ձեր՝ հայոց պետականության հզորացմանը նպաստող ու ազգային կրթության միջազգայնացմանը միտված քայլերը։ Դպրոցի ողջ անձնակազմը շնորհավորում է Ձեզ, մաղթում առողջություն, տոկունություն՝ Ձեր նոր նախաձեռնությունները կյանքի կոչելու համար, ընտանեկան բարօրություն»:

Այս տարի նախարարի ծննդյան օրվա կապակցությամբ ձոն է հղել նաեւ Ֆիլհարմոնիկը՝ ֆեյսբուքյան էջում գրելով. «Սրտանց շնորհավորում ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին՝ ծննդյան տարեդարձի առթիվ։

Ձեր գործունեությունը՝ ուղղված Հայաստանի մշակութային կյանքի զարգացմանը, արժանի է բարձր գնահատանքի։ Առանձնակի կարեւորում ենք Ձեր հետեւողական ջանքերը դասական երաժշտության զարգացման, հանրայնացման եւ գալիք սերնդի գեղագիտական դաստիարակության գործում։ Մաղթում ենք Ձեզ անսպառ եռանդ՝ Ձեր պատասխանատու առաքելության մեջ, եւ նորանոր ձեռքբերումներ՝ ի նպաստ մեր երկրի մշակութային վերելքի:

Թող Ձեր կյանքն ու աշխատանքային ուղին մշտապես լինեն հարմոնիկ, ինչպես լավագույն սիմֆոնիաները, իսկ Ձեր բոլոր նախաձեռնությունները պսակվեն հաջողությամբ»:

«Հրապարակ»

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08