Կրթօջախը ունեցավ հիմնանորոգված գրադարան-ընթերցասրահ

19.11.2021 15:04
1144

 «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամը (hոգաբարձուների խորհրդի նախագահ Հարություն Սուրմալյան) օգնության ձեռք է մեկնել Կապանի թիվ 13 հիմնական  դպրոցին: Նրա միջոցներով հիմնանորոգվել է կրթօջախի  Ա.Պուշկինի անվան գրադարան-ընթերցասրահը, կահավորվել, համալրվել  նոր գրականությամբ:

Նոյեմբերի 19-ին հաճելի իրադարձության առթիվ տեղի ունեցավ օրվա խորհրդին պատշաճող միջոցառում՝ մասնակցությամբ հիմնադրամի տնօրեն Մհեր Հովհաննիսյանի: Ինչպես հարկն է, նա և կրթօջախի տնօրեն Ժաննա Վարդանյանը կտրեցին նորոգ հարկաբաժնի մուտքը երիզող ժապավենը: Այնուհետև դպրոցականները հանդես եկան գրական-երաժշտական համադրույթով, արտասանեցին գրքերի աշխարհին, ընթերցանությանը ձոնված, բանաստեղծություններ:

Վերստին բարձրաձայնվեց չարենցյան տողը՝ Օ~, գրքերի աշխարհը տիեզերք է անեզր:

Իր խոսքում հիմնադրամի տնօրեն Մհեր Հովհաննիսյանն այս օգնությունը կարևորեց նրանով, որ դպրոց հաճախում են նաև հայրենադարձված ռուսախոս երեխաներ: Նաև բարերար, հասարակական գործիչ Հարություն Սուրմալյանի բարեմաղթանքները փոխանցեց դպրոցի մանկավարժական կոլեկտիվին և աշակերտությանը: «Հաճելին այն է, որ այսուհետ դպրոցականները գրադարան են մտնելու ոչ միայն գրքեր պատվիրելու, այլ ընթերցասրահում գրքեր կարդալու համար»,-նշեց Մ. Հովհաննիսյանը:

Իսկ ամենավերջում Ժաննա Վարդանյանը շնորհակալություն հայտնեց բարերարներին, դպրոցում հաճելի միջավայր ստեղծելու, գրադարան-ընթերցասրահը նոր գրականությամբ համալրելու համար:

                                                                              Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40