Կցանկանայինք, որ այս գործընթացը լիներ շարունակական

30.06.2013 22:40
2178

Հասարակական կյանքում լիարժեք հաղորդակցվելու համար անչափ կարեւորվում է մայրենիի անթերի իմացությունը: Մայրենի լեզուն առանձնահատուկ տեղ է գրավում կրթության մեջ, քանի որ այն ե՛ւ ուսումնասիրության առարկա է, ե՛ւ մյուս առարկաների յուրացման միջոց:

Կրթության ազգային ինստիտուտի Գորիսի մասնաճյուղը հունիսի 4-18-ը Սիսիանի ավագ դպրոցում անցկացրեց ատեստավորման ենթակա ուսուցիչների հերթական վերապատրաստման դասընթացը: Դասընթացին մասնակցում էին Սիսիանի տարածաշրջանի հանրակրթական դպրոցների հայոց լեզու եւ գրականություն դասավանդող ուսուցիչները:

Տասնօրյա դասընթացի ընթացքում մանկավարժներին հիանալի հնարավորություն ընձեռվեց կատարելագործել նախնական գիտելիքներն ու հմտությունները տեղեկատվական եւ հաղորդակցման տեխնոլոգիաների կիրառման ոլորտում, ավելին` կիրառել ՏՀՏ-ն` որպես դասավանդման եւ ուսուցման այլընտրանքային միջոց, նրա կիրառումը դասապրոցեսում, ինչպես նաեւ` հիմնավորել իմացությունը նոր մեթոդներով դասերի կազմակերպման` կրթության պետական չափորոշիչների, կրթության բովանդակության արժեհամակարգին համապատասխան:

Դասընթացը վարում էր ԿԱԻ Գորիսի մասնաճյուղի դասընթացավար Նելլի Ղուշունցը, ով բարեխղճորեն, բարձր մակարդակով եւ առանձնակի վարպետությամբ անցկացրեց այն` ուսուցիչներին զինելով հանրակրթական ծրագրերի, ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի եւ դրանց համապատասխան ուսուցման կազմակերպման ձեւերի, միջոցների մեթոդներով, որոնք, անշուշտ, կնպաստեն դասապրոցեսն էլ ավելի արդյունավետ կազմակերպելու, աշխատանքային գործունեությունն առավել հնարամիտ, արդյունավետ դարձնելու համար:
Անչափ տպավորված էին դասընթացի մասնակից ուսուցիչները, որոնցից մի քանիսը որոշեցին հայտնել իրենց տպավորությունները:

- Ինչպես նույն պատկերին նայելիս տարբեր մարդիկ տարբեր կերպ են արձագանքում, այդպես էլ այս վերապատրաստման դասընթացից ամեն մեկն իրեն հուզող եւ հետաքրքրող ինֆորմացիան կարող էր ստանալ, եթե ի սկզբանե նպատակադրված լիներ օգտակար դասեր քաղել պարապմունքներից: Ըստ իս` տասնօրյա դասընթացում ձեռք բերած գիտելիքներն ինձ հնարավորություն կտան էլ ավելի արդյունավետ, հետaաքրքիր ու նպատակային կազմակերպել յուրաքանչյուր դասաժամ, - իր գնահատականը տվեց Նորավանի միջնակարգ դպրոցի մայրենի լեզվի ուսուցչուհի Ռոզա Միրզոյանը:

Իսկ ահա թե ինչ դասեր քաղեց Բռնակոթի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Գայանե Ղազարյանը. «Ուսուցիչը յուրաքանչյուր դասընթացից, անշուշտ, ունի ակնկալիքներ: Բացառություն չէ նաեւ այս դասընթացը, ինչն ինձ տվեց նոր գիտելիքներ, օրենքների, նորագույն մեթոդների ու կրթական տեխնոլոգիաների իմացություն: Այս դասընթացի շնորհիվ ես ձեռք բերեցի նոր բարեկամներ, ինչի համար անչափ ուրախ եմ»:

Ուսուցիչներն ավելի քան համոզված էին, որ հանրակրթության ոլորտում առկա խնդրահարույց հարցերի լուծումն այսուհետ իրականություն կդառնա ԿԱԻ Գորիսի մասնաճյուղի եւ մանկավարժների սերտ համագործակցության արդյունքում:

Հուսանք, որ այս գործընթացը հաստատակամորեն շարունակելու է ուսուցիչների վերապատրաստման առաքելության երթը` ի շահ մանկավարժների հզոր բանակի, եւ որ այն ոչ միայն ցանկալի, այլեւ անհրաժեշտություն կլինի յուրաքանչյուր ուսուցչի համար:

Աներկբա, սույն հոդվածի տակ իրենց ստորագրությունը կթողնեին դասընթացի մասնակից բոլոր ուսուցիչներն անխտիր (այդ թվում եւ տողերիս հեղինակը, ով եւս վերապատրաստվողների թվում էր) եւ կհայտնեին իրենց երախտագիտությունը` հավելելով, որ շատ կցանկանային` այս գործընթացը լիներ շարունակական:

ԷՎԵԼԻՆԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ, ք.Սիսիան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40