Կուրսկի մարզում ավելի քան 133 հազար մարդ է տարհանվել. նահանգապետ

22.08.2024 19:33
628

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռավար խորհրդակցություն է անցկացրել Ուկրաինային սահմանամերձ մարզերի ղեկավարների ու կառավարության որոշ անդամների հետ։

Կուրսկի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը, ներկայացնելով իրավիճակը, ասել է․ - «Օպերատիվ շտաբի որոշմամբ տարհանման գոտում ընդգրկվել են Կուրսկի մարզի 8 շրջաններ՝ 152 հազար 566 բնակչությամբ։ Այսօրվա դրությամբ 133 հազար 190 մարդ դուրս է եկել, մնացել են 19 հազար 376-ը։ Շարունակում ենք մարդկանց տեղափոխումը ապահով վայրեր»։

Բրյանսկի մարզի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազն ասել է, որ իրավիճակը երեկ բարդացել էր։ Նրա հայտնած տվյալներով՝ մարզի վրա 23 անօդաչու է արձակվել, որոնք ոչնչացվել են, իսկ երեկոյան դիվերսիոն-հետախուզական խմբերը փորձել են հատել սահմանը, բայց սահմանապահների ու բանակի ուժերը նրանց հետ են մղել։

Մարզերի ղեկավարները հավաստիացրել են՝ իրավիճակը հիմա վերահսկվում է։

Ռուսական հեռուստաընկերությունները Կուրսկից ռեպորտաժ են հեռարձակել՝ ցույց տալով, որ քաղաքում բետոնե պատսպարաններ են տեղադրվում, որտեղ մարդիկ կարող են թաքնվել հրետակոծությունների ժամանակ։

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22